News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Սաուդյան Արաբիայի իշխանություններին հաջողվել է բյուջե վերադարձնել շուրջ 100 միլիարդ դոլար 2017 թվականի 11 արքայազների եւ չորս նախարարների կալանավորումից հետո։ Այս մասին CBS հեռուստաալիքին տված հարցազրույցում նշել է թագավորության թագաժառանգ Մուհամեդ բեն Սալմանը։ 

«Գումարը գերազանցում է 100 միլիարդ դոլարը։ Սակայն իրական նպատակն այդ գումարը չէր։ Գաղափարը  գումար ստանալն չէր, այլ կոռումպացված պաշտոնյաներին պատժելն ու հստակ ազդանշան ուղարկելը, որ բոլորը, ովքեր ներքաշված են կոռուպցիոն գործերում, կկանգնեն օրենքի առաջ»,–ասել է նա։  
Հիշեցնենք, որ 2017 թվականի նոյեմբերին Սաուդյան Արաբիայի թագաժառանգ Մուհամադ բեն Սալմանի գլխավորած Ազգային հակակոռուպցիոն կոմիտեն կալանավորել էր շուրջ 200 մարդու՝ արքայազներ, բարձրաստիճան պաշտոնյաներ եւ գործարարներ։ Նրանց մեղադրել են փողերի լվացման, իշխանության չարաշահման, կաշառակերությւան մեջ։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ