News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

«Սասնա ծռերին» աջակցելու մեջ մեղադրվող Կարո Եղնուկյանին դատարան բերելու դեպքում բավական ռեալ է, որ նրա մոտ կարող է կաթված կամ ինսուլտ տեղի ունենա եւ նա մահանա: Այս մասին, այսօր՝ մարտի 19-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է նրա փաստաբան Տիգրան Հայրապետյանը:

Նրա խոսքով, 5-6 ամիս շարունակ Կարո Եղնուկյանը համբերատար սպասել է, որ կարող է օրենքների հիման վրա արդյունքի հասնել, բայց տեսավ, որ դատավորն առանց որեւէ հիմնավորման մերժեց իր կալանքը գրավով փոխարինելու, ինչպես նաեւ գործից իր մասն առանձնացնելու միջնորդությունները, նրա մոտ հանկարծակի առաջացավ կրիզիսային էպիզոդիկ հիպերտոնիա. «Եղնուկյանի մոտ շատ բարձր է ճնշման տատանումը, այն բարձրանում է մինչեւ 200-230-ի: Էպիզոդիկ է, որովհետեւ երբ նա մտնում է նիստերի դահլիճ, կտրուկ բարձրանում է արյան ճնշումը, ինչը տասնյակ բժիշկներ հաստատել են: Սա արտառոց է, որովհետեւ այն հոգեբանական հիվանդություն է:

7 դատական նիստերի ժամանակ բերում էին Եղնուկյանին, 5-10 րոպե անց ճնշումը բարձրանում էր, տեղափոխում էին: Վերջին նիստից հետո դատավորն էլ չկարգադրեց, որ նրան բերեն նիստերի դահլիճ: Դատավորն անօրինական քայլի էր դիմում՝ կամ կեղծ հայտարարություն էր անում, որ Եղնուկյանն իրեն վատ է զգացել, շտապօգնություն են կանչել, որով արդարացնում էր Եղնուկյանին դատարան չբերելը, կամ բերում էր դատարան, անօրինական սանկցիա էր կիրառում, որ նա չմասնակցի դատական նիստերին»,-ասաց պաշտպանը:

Նրա խոսքով, դատախազներն ու դատավորները փաստարկ են բերում, որ ամբաստանյալը պետք է լինի նիստերի դահլիճում, բայց նրան դատարան բերելու դեպքում բավական ռեալ է, որ նրա մոտ կարող է կաթված կամ ինսուլտ տեղի ունենա եւ նա մահանա. «Սակայն դատարանները վախենում են ինքնուրույն քայլ անել եւ Եղնուկյանին չտեղափոխել դատարան: Այն տպավորությունն է, որ նրանք ուզում են ամեն  անգամ Եղնուկյանը գա, անվայել արտահայտություններ անի, որ նրան հեռացնեն նիստերի դահլիճից: Եղնուկյանն էլ ասում է՝ ես չեմ ուզում այդպես անել»:

Տիգրան Հայրապետյանը տեղեկացրեց, որ իրենք միջնորդել են, որ հոգեբան այցելի Եղնուկյանին, բայց թույլ չեն տալիս. «Բժիշկը նշանակել է հոգեբանի տեսակցություն, դատարանը եւս որոշել է, բայց ՔԿՎ-ն թույլ չի տալիս: Պատրաստվում ենք դիմել Եվրոպական դատարան, երեւի ՄԻԵԴ-ը պետք է ասի, որ նոր թույլ տան, որ հոգեբանը մտնի Եղնուկյանի մոտ»:

Պաշտպանի ներկայացմամբ, դատավորները այսօր չեն կարողանում ապահովել նվազագույն պայմանները կալանավայրերում. «Բացի այդ, հատկապես քաղաքական ենթատեքստ ունեցող գործերով դատարանները պարալիզացված են, ինքնուրույն որոշում չեն կարողանում կայացնել, կաշկանդված ու սարսափած են: Որոշումները կայացվում են դատարանից դուրս:

Նշենք, որ դատավոր Արտուշ Գաբրիելյանը քննում է «Սասնա ծռեր» խմբի անդամներ Արմեն Լամբարյանի, Աշոտ Պետրոսյանի, Արթուր Մելքոնյանի, Տիգրան Սարգսյանի, Արթուր Սողոմոնյանի, Գառնիկ Հովակիմյանի, Հովհաննես Վարդանյանի, Մանվել Աթոյանի, Վարդգես Գեւորգյանի, Կարո Եղնուկյանի և Խաչատուր Գիչյանի առանձնացված մասով գործը: Նրանցից Կարո Եղնուկյանն ու Խաչատուր Գիչյանն են միայն, որ չեն եղել ՊՊԾ գնդում, նրանց գործը միացվել է «Սասնա ծռերի» գործին:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Հաց բերողի» վերաբերյալ փորձաքննության կեղծ եզրակացություն տալու վարույթով նախաքննությունն ավարտվել է. ՔԿ
Փորձագիտական հանձնաժողովի հիշյալ անդամներն, իրենց տրամադրության տակ ունենալով Արթուր Սարգսյանի բժշկական փաստաթղթերի տվյալները, անտեսելով…
Պավլիկ Մանուկյանը ՔԿՀ-ից տեղափոխվել է հիվանդանոց
Ազատամարտիկ Պավլիկ Մանուկյանը «Նուբարաշեն» ՔԿՀ-ից…
«Սասնա ծռեր»-ի անդամներից Արմեն Բիլյանը երկու շաբաթ է հացադուլի մեջ է. նա 2 պահանջ ունի
Առողջական խնդիրների արդյունքում ՔԿՀ-ն պարբերաբար փորձաքննություն է անում…
Կոչ եմ անում «Սասնա ծռեր» խմբավորմանը՝ մեղսակիցը չդառնալ զինակից ընկերոջ անհիմն և անարդար դատապարտմանը. Ենիգոմշյան
Այն փաստը, որ «Սասնա ծռեր» խմբավորման գործը «վերաքննող» «դատարանը», 8 ամիսների անգործությունից և երեք կազմ փոխելուց հետո ընդամենը մի քանի օրերի...
Վերաքննիչ դատարանն անփոփոխ թողեց ՊՊԾ գնդի գրավման գործով առաջին ատյանի որոշումը
Անփոփոխ թողեց ՊՊԾ գնդի գրավման գործով…
Այստեղ չպատժվեն, երկնքում 100 տոկոս կպատժվեն. սպանված ոստիկանի կինը՝ «Սասնա ծռերի» գործով վճռի մասին
Ամենադաժանն այն է, որ տղաները հողի տակ են, իրենք ազատ…
Ամենաշատ