News
Լրահոս
News
Շաբաթ
Սեպտեմբեր 22
Տեսնել լրահոսը

«Զարուհին չափն անցավ». NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում այսպես մեկնաբանեց «Երկիր Ծիրանի» կուսակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանի ելույթը Երեւանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանը:

Իսկ Զարուհի Փոստանջյանն իր ելույթում Անահիտ Բախշյանին նույնացրել է ՀՀԿ-ականների հետ, բոլշեւիկ անվանել եւ քննադատել՝ հայտարարելով, որ նա մեդալ է ստացել իր ամուսնուն սպանած իշխանությունից:

«Ես չեմ ուզում պաշտպանվել, մեդալի հետ կապված իր ասածի մեջ ճշմարտություն կա: Իսկապես ես այդ մեդալը վերցրել եմ Սերժ Սարգսյանից անկախության 20-ամյակի առիթով: ԱԺ «Ժառանգություն» խմբակցությունը որոշեց Անահիտ Բախշյանի թեկնածությունը, ոչ թե Սերժ Սարգսյանը: Դիմել էին խմբակցությանը, ասել էին՝ ուզում են մեկին ներկայացնել 20-ամյակին, խմբակցությունն էլ իմ թեկնածությունն առաջարկեց»,- ասաց Անահիտ Բախշյանը՝ շեշտելով, որ Զարուհի Փոստանջյանն այն ժամանակ որեւէ գնահատական չի հնչեցրել՝ ո՛չ նախապես, ո՛չ հետո:

«Ինքը լավ հիշեց էդ փաստը եւ էսօր ճակատիս տվեց: Իսկ բոլշեւիկ-մոլշեւիկի մասով չափն անցավ, ես ի՞նչ բոլշեւիկ: Ես Զարուհու հետ ճանապարհ եմ անցել, գիտեմ իր բոլոր էքսցենտրիկ կողմերը, ինքն էլ այս քաղաքական դաշտում ունի իր ուրույն տեղը»,- հավելեց Բախշյանը: Նա նաեւ ընդգծեց, որ որեւէ կերպ չի ստացվում համագործակցել «Երկիր Ծիրանի»-ի հետ, քանի որ նրանց ընտրած գործիքակազմը ուղղակի սազական չէ իրենց:

Տպել
Ամենաշատ
Partner news