News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Հայաստանում միգրացիայի խնդիրը, այսպես թե այնպես, վերաբերում է բնակչության մոտ երրորդ մասին:

Մարտի 19-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ մշտադիտարկման աշխատանքային խմբի ղեկավար Ռուբեն Եգանյանը ներկայացնելով 2015-17 թվականներին անցկացված հետազոտության տվյալները՝  հայտնեց, որ երեւույթը շարունակում է զանգվածային բնույթ կրել: Եգանյանը հայտնեց, որ միգրացիան կազմված է 3 հիմնական հոսքից՝ աշխատանքային, ընտանեկան եւ մշտական բնակության: Աշխատանքայինը սեզոնային (կարճաժամկետ) միգրացիան է, որին ծանոթ ենք դեռեւս խորհրդային տարիներից (խոպանչիներ), եւ ավելի փոքր ծավալով ոչ սեզոնային կարճաժամկետ ու երկարաժամկետ աշխատանքային միգրացիան է: Բոլոր դեպքերում մնացորդը բացասական է, ինչը նշանակում է, որ ավելի մեծ թվով համերկրացիներ են  արտասահմանում «հիմնավորվում»:

Ե՛վ մշտական, ե՛ւ ժամանակավոր հոսքում ընդգրկված են տղամարդիկ եւ հիմնականում՝ երիտասարդ, վերարտադրողական տարիքի բնակչությունը: Հիմնական պատճառների թվում է աշխատանքի տեղավորվելու հարցը: Միգրանտների մեծ մասը Հայաստանից Ռուսաստան է մեկնում (համապատասխանաբար՝ այնտեղից թե՛ վերադառնում են, թե՛ այնտեղ են մնում): «Հատկապես Հայաստանի իրավիճակով է պայմանավորված այս երեւույթի հետեւողականությունը»,- նշեց փորձագետը:

Զանգվածային երեւույթի մասին է վկայում այն, որ ավելի քան 35 տոկոս տնային տնտեսություններում (2007-ի տվյալներն են) ընտանիքի անդամներից որեւէ մեկն արտագաղթել է կա՛մ մշտական բնակության, կա՛մ արդեն վերադարձել է: 2017-ի տվյալներով՝ վերջին 3,5 տարում քաղաքացիների 13 տոկոսը միգրանտ է եղել կամ շարունակում է միգրանտ մնալ: Ըստ որում՝ աշխատանքային միգրանտների մեծ բաժինը երկրի մարզերին է ընկնում: Առաջատարները Գեղարքունիքն ու Լոռին են:

Եթե աշխատանքային միգրացիան, համենայնդեպս նախնական փուլում, ժամանակավոր բնույթ է կրում, ապա ընտանեկան միգրացիան եւ տեղափոխությունը, որ ծավալով ավելի փոքր է, մշտական բնույթ ունի: Կառուցվածքը գրեթե այսպիսին է՝ 48 տոկոս աշխատանքային միգրացիա, 46 տոկոսը մշտական բնակությամբ, մոտ 2 տոկոս ընտանեկան միգրացիա: Կրթական միգրացիան չափազանց ցածր ցուցանիշ ունի, ըստ որում՝ գերակշռող մասը կանայք են: Տղամարդկանց շրջանում կրթական միգրացիա գործնականում չի նկատվում, նշեց փորձագետը: 2017 թվականի տվյալներով՝ 2014-16 թվականներին միջինը հանրապետություն չի վերադարձել 44 հազար մարդ:

Հարցումն անցկացվել է 3 հազար տնային տնեսությունների շրջանում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ