News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Beeline-ում անցկացվում է 2018 թվականի առաջին «Հաճախորդի օրը», որը նվիրված է համանուն միջազգային օրվան: Ընկերության ղեկավարությունն ու ավելի քան 120 տարբեր բաժինների աշխատակիցներ այցելելու են Beeline-ի վաճառքի եւ սպասարկման գրասենյակներ, որտեղ աշխատելու են հաճախորդների հետ, լսելու են նրանց առաջարկներն ու կարծիքները եւ, իհարկե, շնորհավորելու են Հաճախորդի օրվա առիթով։

«Beeline-ի համար Հաճախորդի օրը լավ առիթ է՝ եւս մեկ անգամ շնորհակալություն հայտնելու մեր բաժանորդներին եւ գերազանց գործիք՝ հետադարձ կապի ու կարծիքների հավաքագրման համար: Արդեն հինգ տարի է՝ մենք իրականացնում ենք նմանատիպ միջոցառումներ եւ հպարտ ենք, որ մեր հաճախորդների կողմից այդ օրերին բարձրաձայնած հարցերի ու ցանկությունների մեծ մասն արագ լուծում են ստանում: Շնորհավորում եմ Beeline-ի բոլոր հաճախորդներին Հաճախորդի միջազգային օրվա առիթով եւ ցանկանում եմ ընդգծել, որ ձեր կարծիքները մեզ օգնում են դառնալ ավելի լավը, իսկ ձեզ՝ օգտվել ավելի պարզ եւ հարմար ծառայություններից»,- նշում է Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։

«Այժմ մենք ընկերությունում ներդնում ենք Medallia համակարգը, որն աշխարհում առաջատարն է հաճախորդի փորձի կառավարման տեղեկատվական տեխնոլոգիաների շրջանում եւ թույլ է տալիս կապ ապահովել հաճախորդների հետ իրական ժամանակում եւ արագ արձագանքել նրանց մեկնաբանություններին: Բացի այդ՝ առաջին անգամ Հայաստանում մենք գործարկում ենք «Հաճախորդի ձայն» նախագիծը, որի շրջանակում ընկերության 120 մենեջերներ, այդ թվում՝ գլխավոր տնօրենն ու տարբեր ուղղությունների տնօրենները զանգահարելու են հաճախորդներին, որպեսզի հնարավորինս արագ ու արդյունավետ լուծեն նրանց խնդիրները»,- ասաց Հայաստանում Beeline-ի Հաճախորդի փորձի բարելավման նախագծի ղեկավար Շուշանիկ Ղալթախչյանը։

Հիշեցնենք, որ բացի «Հաճախորդի օր» նախագծից, որն անցկացվում է յուրաքանչյուր եռամսյակ, հետադարձ կապի հավաքագրման համար ընկերությունը հաճախորդներին առաջարկում է իրենց կարծիքներն ու գնահատականները թողնել ընկերության գրասենյակներ կամ սպասարկման կենտրոն դիմելուց հետո։ Այդ կերպ անցյալ տարվա ընթացքում Beeline-ը ստացել եւ մշակել է ավելի քան 150.000 դիմում։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բնության հանդեպ հոգատարությունը սկսել ենք մեզնից․ Team Telecom Armenia
Էներգաարդյունավետ լուծումների ներդրում...
Team-ը դարձել է CaseKey կրթական ակադեմիայի գործընկերը
Վերապատրաստման ծրագրի ավարտին թիմերին կներկայացվի իրական բիզնես խնդիր, որը պետք է լուծել...
ԲՏԱ նախարարն այցելել է «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց», ներկայացրել նորանշանակ գլխավոր տնօրենին
Հաջողություն եմ մաղթել նորանշանակ տնօրենին և վստահությունս հայտնել, որ...
Ucom ընկերությունը շարունակում է ցանցի վերազինումը
Ընկերությունն ամբողջ տարվա ընթացքում լրջագույն արդիականացման աշխատանքներ է իրականացնելու...
Ucom-ը հանդես է եկել նոր փաթեթի առաջարկով
Այս ակցիայից օգտվելու համար անհրաժեշտ է բաժանորդագրվել մինչև 2024 թ․ մայիսի 31-ը ներառյալ...
Team-ի նոր սերնդի ցանցը Աշտարակում է (ֆոտո)
Տիեզերական արագության ինտերնետ ապահովող այս ցանցն այժմ հասանելի է Աշտարակ քաղաքի ավելի քան 8000 տնային տնտեսության...
Ամենաշատ