News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Դատախազությունը Բուդաղյանների գործով մանրացել է եւ իրեն ոչ սազական որոշումներ է կայացնում, որով իրենք մեզ ավելի մեծ շանսեր տվեցին Եվրոպական դատարանում հաջողության հասնելու համար, քան մինչ այդ ունեինք: Այս մասին, այսօր՝ մարտի 19-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է Բուդաղյանների գործով պաշտպան Հայկ Ալումյանը:

Նրա խոսքով, ինքն ստացել է դատախազի ստորագրությամբ որոշում, որտեղ գրված է, որ Էմիլ Բուդաղյանը, ով իր սպանված որդու համար բողոքներ է ներկայացնում, ինչպես նաեւ նրա փաստաբանը, այսինքն ինքը, այլեւս չունեն դատավարական կարգավիճակ եւ չեն կարող բողոքներ ներկայացնել:

«Դատախազը որոշում է կայացրել, որ Ավետիք Բուդաղյանը չի կարող լինել տուժող, հետեւաբար նրա հայրը չի կարող լինել տուժողի իրավահաջորդ: Դատախազի որոշման մեջ նշվել է, որ Ավետիք Բուդաղյանը հարձակվող կողմն է: Բայց մյուս կողմից, եթե անգամ Ավետիք Բուդաղյանը տուժող չէ, այդուհանդերձ, եթե նա կենդանի չի, որ իրեն պաշտպանի, ապա պետք է պաշտպանի իրավահաջորդը»,-ասաց Ալումյանը:

«Սրանով դատախազությանը ոչ սազական հնարքներ են անում եւ մեր բողոքները չեն քննում: Հիմա սպանված Ավետիք Բուդաղյանի գործով որոշումներ են կայացվել եւ նրա հորը չեն տրամադրում որոշումները եւ հնարավորություն չի տրվում վիճակել դրանք: Ցավոք, մենք շատ հաճախ ենք սկսել առնչվել նրան, որ արդարադատություն ակնկալելիս սկսել ենք հույս կապել միայն ՄԻԵԴ-ի հետ»,-ասաց Ալումյանը:

Նա ընդգծեց, որ հատկապես այն գործերով, որտեղ կա որոշակի քաղաքական պատվեր, Հայաստանում վաղուց արդեն արդարադատություն չեն ակնկալում, նման ակնկալիք չունեն նաեւ այնպիսի գործերով, որոնցից են օրինակ Սուրիկ Խաչատրյանին վերաբերող գործերը, այդ թվում Բուդաղյանների գործը:

Նա դատախազության ուշադրությունը հրավիրեց նրա վրա, որ վերջին ապօրինությունները վիճակելու են բոլոր ատյաններում, ապա ՄԻԵԴ-ում. «Հույս չունենանք, որ մենք կարող է՝ ինչ-որ փուլում պայքարը դադարեցնենք, քանի դեռ բոլոր մեղավորները չեն հայտնվել ամբաստանյալի աթոռին եւ արդարադատություն չի իրականացել»:

Հիշեցնենք, որ 2013 թվականի հունիսի 2-ին այդ ժամանակ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի տան մոտ փոխհրաձգության ժամանակ Գորիսի քաղաքապետի թեկնածու Ավետիք Բուդաղյանը զոհվել էր, իսկ նրա եղբայր Արտակ Բուդաղյանը ծանր վիրավորվել: Սպանության գործով ձերբակալվել էին մարզպետի որդի Տիգրան Խաչատրյանը եւ թիկնապահ Զարզանդ Նիկողոսյանը, սակայն 2013-ի սեպտեմբերին նրաց նկատմամբ քրեական գործը կարճվել էր: Քննչական մարմինը նրանց գործողությունները ինքնապաշտպանություն էր որակել: 2013-ի հուլիսի 9-ին Արտակ Բուդաղյանին եւ նրա հարազատներին Սուրիկ Խաչատրյանին սպանությամբ սպառնալու մեղադրանք էր առաջադրվել, Ավետիք Բուդաղյանի դեմ գործը կարճվել էր նրա մահվան փաստով:

2017 թվականի ապրիլի 27-ին Վերաքննիչ դատարանը ուժի մեջ էր թողել Ավետիք Բուդաղյանի սպանության գործով Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդու եւ թիկնապահի դեմ քննությունը վերսկսելու մերժման մասին որոշումը: Սակայն դատարանը համաձայնվել էր վերսկսել Ավետիք Բուդաղյանի մահվան հետ կապված քննությունը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բելառուսում ձերբակալել են «ազատության» թեմայով բանաստեղծություններ գրող տղամարդու
Ուժայինները հրաժարվել են ձերբակալվածի ստեղծագործություններից հատվածներ մեջբերել, քանի որ դրանք «ատելություն ու վիրավորանք են հրահրում»...
Սանկտ Պետերբուրգի քոլեջում ուսուցիչը դասի ժամանակ կրակ է բացել դատարկ փամփուշտներով
Ուսուցիչը որոշել է իմպրովիզ անել և կրակ է բացել դատարկ փամփուշտներով: Աշակերտները վախեցել են և թաքնվել...
Փարիզում Իրանի հյուպատոսություն պայթուցիկներով ներխուժած տղամարդը բերման է ենթարկվել. ԶԼՄ-ներ
Հեռուստաալիքի տվյալներով՝ իրավախախտին հարցաքննում են BRI Հատուկ քննչական և արագ արձագանքման բրիգադի աշխատակիցները...
Դավիթ Տոնոյանի գործը չի ունեցել իրավական որևէ հիմք. Այս ամենը քաղաքական ուղիղ հրահանգի արդյունք է. փաստաբաններ
Արդեն 2 տարի և 7 ամիս է, ինչ կալանավորված է ՀՀ պաշտպանության նախկին…
Անհայտ անձը սպառնում է պայթեցնել Փարիզում Իրանի հյուպատոսությունը. լրատվամիջոց
Դրա տեղեկություններով՝ ոստիկանները փակել են մետրոյի վեցերորդ գիծը և շրջափակել շենքի շրջակայքը...
Արայիկ Հարությունյանի՝ «Մոշիկ» մականունով հայտնի խորհրդականը՝ ծեծկռտուքի մասնակից. 24news.am
Արայիկ Հարությունյանի օգնականն ու ընկերը եղել են ալկոհոլ օգտագործած վիճակում և իրենց պահել են ոչ պատշաճ…
Ամենաշատ