News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

«Գողացված «Վրուբելի» վերադարձը» խորագրով միջոցառումների շրջանակներում մարտի 16-ին Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի բեմից ներկայացվել է «Լերմոնտով-Ռուբինշտեյն-Վրուբել» գրական-երաժշտական ներկայացումը՝ հագեցած անիմացիոն ժամանակակից լուծումներով։

Ներկայացման մեջ մեկտեղված էին հատվածներ Միխայիլ Լերմոնտովի «Դեւը» պոեմից եւ Անտոն Ռուբինշտեյնի համանուն օպերայից, որոնք ուղեկցվում էին Վրուբելի՝ վերը նշված պոեմի նկարազարդումներով։ Ցուցադրությունը ներկայացնում է «Դեւը եւ Հրեշտակը Թամարի հոգու հետ» նկարի ստեղծման պատմությունը եւ մեր օրերի նրա «ոդիսականը»:

Բեմականացման ամենակարեւոր առանձնահատկությունը Վրուբելի կտավների ներկայացումն էր եռաչափ (3D) անիմացիայի ձեւաչափով, ինչը հնարավորություն էր տալիս լիովին ընկալել խոսքի եւ կտավի վարպետների կողմից ստեղծված պատկերներն ու աշխարհը։ Տարբեր թանգարաններից առաջին անգամ հավաքվել ու մեկտեղվել էին «Դեւը» պոեմի նկարազարդումները, ստեղծվել էր մեկ ամբողջական անիմացիոն պատկեր՝ ի լրումն գրական եւ երաժշտական ներկայացման։

«Ռոստելեկոմ» Հայաստանի հովանավորչության արդյունքում գրական-երաժշտական ներկայացումը ամբողջացել է պոեմին նվիրված ժամանակակից անիմացիոն եռաչափ լուծումների շնորհիվ։ Հետագայում դրանք ներկայացվելու են նաեւ թանգարանի սրահում։

Երեւանում Ռուսական արվեստի թանգարանի հետ համագործակցության արդյունքում նոր տեխնոլոգիական լուծումներ են մշակվել նաեւ թանգարանում ՝ մոբայլ հավելվածի միջոցով Վրուբելի «Դեւը եւ հրեշտակը Թամարի հոգու հետ» կտավի շուրջ լրացված իրականության (AR) ձեւավորման ուղղությամբ, ինչը իրական է դարձնում հրեշտակի շարժումն ու գրավում դեպի Վրուբելի ստեղծած աշխարհ՝ կենդանացնելով պատկերները։ Ցուցադրության ողջ ընթացքում թանգարանի այցելուները կկարողանան ոչ միայն տեսնել, այլ նաեւ տեսանկարահանել եւ պահպանել շարժվող պատկերները։

«Վրուբելի գողացված կտավի վերադարձը Հայաստան նշանակալի իրադարձություն է մեզ բոլորիս համար։ Ուրախ ենք, որ մեր վաղեմի գործընկերոջ՝ Երեւանի ռուսական արվեստի թանգարանի հավաքածուն ամբողջացավ եւ նման բարձրարժեք արվեստի գործը վերադարձավ իրենց հարկի տակ։

Լինելով տեխնոլոգիական ընկերություն, մեզ համար շատ կարեւոր է աջակիցն ու գործընկերը լինել մշակութային արժեքները ժամանակակից հանդիսատեսին եւ արվեստասերներին նորովի մատուցելու գործում։

Նման անիմացիոն լուծումներն առաջին անգամ են Հայաստանում կիրառվում բեմից, ձեւավորվում են նոր մոտեցումներ, ինչը, համոզված եմ, կնպաստի մշակութային կենտրոնների առավել գրավչությանը, այցելությունների աճին։ Իսկ ովքեր այսօր ներկա չեն գտնվի անպայման խորհուրդ կտամ այցելել թանգարան եւ արվեստի հետ շփվել նաեւ տեխնոլոգիաների լեզվով»,—նշեց «Ռոստելեկոմ» Հայաստանի գլխավոր տնօրեն Հայկ Ֆարամազյանը։

«Այս ներկայացումը երկու մշակութային կառույցների եւ տեխնոլոգիական ոլորտի համագործակցության լավագույն օրինակ է։ Այն ոչ միայն ամրապնդում է մշակութային կոթողների համատեղ աշխատանքը, այլ նաեւ նորովի ու նոր իրականության միջոցով է ներկայանում արվեստասեր հանրությանը։ Այստեղ օգտագործված են ձեւավորման հատուկ լուծումներ եւ արդիական տեխնոլոգիաների հնարավորությունները, որոնք դիտողին կտեղափոխեն Վռուբելյան «Դեմոնիանայի» մոգական աշխարհը՝ անտարբեր չթողնելով անգամ ամենաքմահաճ արվեստասերին»,-ասաց Ռուսական արվեստի թանգարանի տնօրեն Մարինե Մկրտչյանը։

Նշենք, որ «Գողացված «Վրուբելի» վերադարձը» խորագրով միջոցառումների շարքը մեկնարկել է մարտի 14-ին Ռուսական արվեստի թանգարանում (Երեւան, Իսահակյան 38) համանուն ցուցահանդեսի պաշտոնական բացման արարողությամբ, որին մասնակցում էին ՀՀ մշակույթի նախախարը, ներկայացուցիչներ Տրետյակովյան եւ հայաստանյան թանգարաններից։

Նորաբաց ցուցադրության զարդը ոչ միայն իր գեղարվեստական ու պատմական արժեքով, այլեւ քրեական ոդիսականով հայտնի դարձած Վրուբելի «Դեւը եւ հրեշտակը Թամարի հոգու հետ» նկարն է: Ցուցադրությունը ներկայացնում է նաեւ նկարի ստեղծման պատմությունը, մեր օրերի նրա ոդիսականը։

1995 թվականին Երեւանի Ռուսական արվեստի թանգարանից (պրոֆեսոր Արամ Աբրահամյանի հավաքածու) կողոպտված ու 22 տարի հետախուզման մեջ գտնվող նկարը հայտնաբերվել էր ռուսական հատուկ ծառայությունների կողմից եւ մանրակրկիտ վերականգնում անցել Տրետյակովյան պատկերասրահում: 2017 թվականի նոյեմբերի 15-ին Ռուսատանում Հայաստանի օրերի շրջանակում նկարը նախագահ Սերժ Սարգսյանին փոխանցեց Վլադիմիր Պուտինը:

Արվեստասեր լայն հանրության համար ցուցահանդեսը իր դռնելը կբացի մարտի 20-ից մինչեւ նոյեմբերի 20-ը։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Team-ը դարձել է CaseKey կրթական ակադեմիայի գործընկերը
Վերապատրաստման ծրագրի ավարտին թիմերին կներկայացվի իրական բիզնես խնդիր, որը պետք է լուծել...
ԲՏԱ նախարարն այցելել է «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց», ներկայացրել նորանշանակ գլխավոր տնօրենին
Հաջողություն եմ մաղթել նորանշանակ տնօրենին և վստահությունս հայտնել, որ...
Ucom ընկերությունը շարունակում է ցանցի վերազինումը
Ընկերությունն ամբողջ տարվա ընթացքում լրջագույն արդիականացման աշխատանքներ է իրականացնելու...
Ucom-ը հանդես է եկել նոր փաթեթի առաջարկով
Այս ակցիայից օգտվելու համար անհրաժեշտ է բաժանորդագրվել մինչև 2024 թ․ մայիսի 31-ը ներառյալ...
Team-ի նոր սերնդի ցանցը Աշտարակում է (ֆոտո)
Տիեզերական արագության ինտերնետ ապահովող այս ցանցն այժմ հասանելի է Աշտարակ քաղաքի ավելի քան 8000 տնային տնտեսության...
Ucom ընկերությունը շարունակում է ցանցերի վերազինումը
Ապրիլի 10-ի նույն աշխատանքներով պայմանավորված կարող են ձայնային կապի որոշակի ընդհատումներ նկատվել Երևանում...
Ամենաշատ