News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Հայտնի է դարձել է, որ  Վիտալինա Ցիմբալյուկ–Ռոմանովսկայի բնակարանը եւ բանկային հաշիվը կալանքի տակ են հայտնվել։ Այս մասին հայտարարել է Արմեն Ջիգարխանյանի նախկին կնոջ փաստաբանը, հաղորդում է Dni.ru–ն։ 

Դատարանը կալանքի տակ է դրել Ցիմբալյուկ–Ռոմանովսկայի՝ Մոլոդոգվարդեյսկայա փողոցի վրա գտնվող  բնակարանը։ Այս որոշումն ընդունվել է քրեական գործի հետաքննության շրջանակներում։ 

Կալանքի տակ է հայտնվել նաեւ Ջիգարխանյանի նախկին կնոջը պատկանող մեկ միլիոն ռուբլին, Ura.ru պարբերականին հաղորդել է փաստաբան Լարիսա Շիրոկովան։ Վիտալինա Ցիմբալյուկ–Ռոմանովսկան կբողոքարկի արդյոք դատարանի որոշումը, հայտնի չէ։ 

Նշենք, որ Արմեն Ջիգարխանյանի նախկին կնոջ դեմ քրեական գործ է հարուցվել «Անձնական կյանքի գաղտնիությունը» հոդվածի խախտման համար։ 
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ անհայտ անձինք Ջիգարխանյանի գրասենյակում տեսախցիկներ ու գաղտնալսման սարքեր են տեղադրել, ինչի առթիվ էլ քրեական գործը հարուցվել է։
Լրատվամիջոցների տվյալներով` տեսախցիկները կարող էին դերասանի սենյակում հայտնվել նրա կնոջ` Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայայի աջակցությամբ։
Հիշեցնենք, որ կնոջ հետ տեղի ունեցած կոնֆլիկտից հետո Ջիգարխանյանը հոկտեմբերի 10-ին հայտնվել էր Մոսկվայի 57-րդ քաղաքային հիվանդանոցում, որտեղ մնաց ավելի քան տասը օր: Հիվանդանոցում նա ասում էր, որ չգիտի, թե ուր է գնալու, քանի որ ամբողջ գույքը վերագրանցել է կնոջ անունով:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հայտնի են այս տարվա «Ոսկե ծիրան»-ի անցկացման ժամկետները
Հայաստան կժամանեն կինոյի համաշխարհային դեմքեր, ովքեր իրենց փորձն ու արվեստը կներկայացնեն...
Արցախի մասին ազդեցիկ կինոպատումը՝ «Սեւ այգին». Ալեքսիս Փազումյանի ֆիլմը եվրոպական կինոփառատոններում
Ֆրանսահայ կինոբեմադրիչ Ալեքսիս Փազումյանի  «Սև այգին» վավերագրական…
Հայաստանում Netflix-ի համար ֆիլմեր ստեղծելու մասին հուշագրեր են կնքվել. նախարար
Նրա խոսքով, հայկական ֆիլմերի մասնակցությունը տարբեր միջազգային կինոփառատոներին աճել է 74 տոկոսով...
Kinodaran-ի հիմնադիրների մասին տեղեկատվությունը սխալ էր. Past.am
Պարզաբանման մեջ նշվում է, որ Kinodaran-ն ամբողջովին հայ ծրագրավորողների կողմից ստեղծված մաշտաբային նախագիծ է, որն այս պահին ...
«Հեղինակությունները»՝ հեռուստացույցից դուրս. ՀՀ-ում խիստ կսահմանափակեն քրեական տարրերի մասին ֆիլմերի ցուցադրումը
Հայաստանում կսահմանափակվի քրեական տարրերի մասին ֆիլմերի ցուցադրումը...
Հայաստանն ու Ֆրանսիան կհամագործակցեն կինոյի բնագավառում
Հայաստանի ազգային կինոկենտրոնը Բեռլինի միջազգային 74-րդ կինոփառատոնին…
Ամենաշատ