News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քրեական գործ է հարուցվել ՀՀ ոստիկանության պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական դիրքը չարաշահելու առերեւույթ հանցագործությունների առթիվ, որոնք նախատեսված են ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով:

ՀՔԾ-ից NEWS.am-ին հայտնում են, որ քրեական գործ է հարուցվել ՀՀ ոստիկանության ներքին անվտանգության վարչությունից ստացված նյութերի հիման վրա: Այսպես, 24.01.2018թ.-ին Արագածոտնի մարզի գյուղերից մեկում Ս. Թ.-ի կողմից Կ. Ս.-ին ծեծի ենթարկելու եւ վերջինիս առողջությանը ծանր վնաս պատճառելու դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեում հարուցված քրեական գործի շրջանակներում ոստիկանության աշխատակիցների կողմից օպերատիվ-հետախուզական միջոցառումներ են իրականացվել:

Արդյունքում տեղեկություններ են ստացվել, որ ՀՀ ոստիկանության Աշտարակի բաժնի պաշտոնատար անձը խոչընդոտել է հիշյալ քրեական գործով հետախուզման մեջ գտնվող Ս. Թ.-ի հայտնաբերմանը, այն է` ոստիկանության աշխատակիցների կողմից Ս. Թ.-ի տուն կատարվելիք այցի մասին նախապես հայտնել է վերջինիս ծնողներին, եւ երբ ոստիկանները այցելել են հիշյալ հասցե, ենթադրյալ հանցանք կատարած անձին` Ս. Թ.-ին այնտեղ չեն հայտնաբերել:

Կատարվում է նախաքննություն:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Երևանում հանրահավաքի ժամանակ ոստիկանին հարվածելու կասկածանքով ձերբակալվել է կին քաղաքացի. ՔԿ
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական…
Էդգար Ղազարյանն ազատ է արձակվել
Հիշեցնենք, որ այսօր Չարենցի փողոցում բողոքի ակցիայի ժամանակ Ոստիկանական մեծ...
Ղազախստանում նավթարդյունահանման մոտ 450 հորատանցք շարունակում է հեղեղված մնալ
Ընդհանուր առմամբ, փրկարարական և ջրհեղեղների դեմ պայքարում ներգրավված է ավելի քան 32 հազար մարդ, 4 հազար միավոր տեխնիկա և 13 ինքնաթիռ
ՄԻՊ–ի հանձնարարությամբ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ, այդ թվում՝ Նոյեմբերյանի բաժին
Լրատվամիջոցներում, սոցիալական հարթակներում տարածված տեղեկության, ինչպես...
Վեդիի ոստիկանության բաժնում եմ. Լևոն Քոչարյան
Նշենք, որ այսօր ըստ ոստիկանության տվյալների 29 մարդ բերման է ենթարկվել...
Կողոպուտ և գողություններ. Հրազդանի ոստիկանների բացահայտումները
Ոստիկանության Հրազդանի բաժնի ծառայողները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների...
Ամենաշատ