News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քրեական գործ է հարուցվել ՀՀ ոստիկանության պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական դիրքը չարաշահելու առերեւույթ հանցագործությունների առթիվ, որոնք նախատեսված են ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով:

ՀՔԾ-ից NEWS.am-ին հայտնում են, որ քրեական գործը է հարուցվել ՀՀ քննչական կոմիտեում ավազակային հարձակման դեպքի առթիվ քննվող քրեական գործով վկա Դ. Ե.-ի հաղորդման հիման վրա: Վերջինս հրաժարվել է նախաքննության ընթացքում իր տված նախկին ցուցմունքից եւ հաղորդում տվել, որ իրականում ինքը չի ճանաչել ենթադրյալ հանցագործություն կատարած անձին, սակայն մինչեւ գործով մեղադրյալ Ա. Ա.-ին իրեն ճանաչման ներկայացնելը, ՀՀ ոստիկանության Ավանի բաժանմունքի պաշտոնատար անձն իրեն հայտնել է, թե իբր Ա. Ա.-ն ընդունել է ավազակային հարձակում կատարելու հանգամանքը:

Ըստ այդմ` հիշյալ ոստիկանն իրեն հորդորել է ճանաչման գործողության ժամանակ մատնացույց անել Ա. Ա.-ին` միաժամանակ հուշելով, թե վերջինս որտեղ է կանգնած ճանաչման ներկայացվածների շարքում: Հետագայում, Դ. Ե.-ն պարզել է, որ քրեական գործով մեղադրյալ Ա. Ա.-ն իրականում չի ընդունել իր կողմից հանցագործություն կատարած լինելու հանգամանքը:

Ավելին, ՀՀ քննչական կոմիտում հիշյալ քրեական գործի նախաքննությամբ պարզվել է նաեւ, որ ենթադրյալ հանցագործություն կատարած անձը` Ա. Ա.-ն, ավազակային հարձակման դեպքի ժամանակ գտնվել է այլ վայրում:

 Կատարվում է նախաքննություն:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հրդեհ Սիլիկյան թաղամասում
Ապրիլի 23-ին, ժամը 14:54-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն...
Երեւանի Աշխատանքի հրապարակում ավտոմեքենան բախվել է գազատար խողովակին
Ապրիլի 24-ին, ժամը 00:26-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևանի...
Նորատուսի գերեզմանատանը պայթյուն-փլուզում է տեղի ունեցել․ պայթյունի վայրից 80 մետրի հեռու հայտնաբերվել է տղամարդու դի
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը...
Գյումրիում «Mitsubishi»-ն բախվել է «Երազ»-ին, ապա կայանած «ԳԱԶել»-ին. «Mitsubishi»-ում եւ «ԳԱԶել»-ում հրդեհ է բռնկվել
Պարզվել է, որ Օզանյան փողոցում գտնվող քաղաքային մարզադաշտի մոտակայքում...
Գյումրիում «Mitsubishi»-ն բախվել է «Երազ»-ին, ապա կայանած «ԳԱԶել»-ին. «Mitsubishi»-ում եւ «ԳԱԶել»-ում հրդեհ է բռնկվել
Պարզվել է, որ Օզանյան փողոցում գտնվող քաղաքային մարզադաշտի մոտակայքում...
Աբովյան-Նոր Հաճն ճանապարհին. «Nissan»-ը բախվել է արգելապատնեշին, կոտրել այն և կողաշրջված հայտնվել ձորում. կա վիրավոր
Ապրիլի 23-ին, ժամը 21:59-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության...
Ամենաշատ