News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Մենք պատասխանատվություն ենք զգում, որ Հայաստանը ԵՄ-ի հետ ստորագրել է համաձայնագիրը եւ հարաբերությունները խորացնում է: Այս մասին Երեւանում մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Լեհաստանի Սեյմի արտաքին կապերի հարցերի խորհրդարանական հանձնաժողովի ղեկավար Մարեկ Ռոցկին:

Ի պատասխան այն հարցին, որ Հայաստանում ապրիլին փոփոխություններ են սպասվում եւ երկրի վարչապետ կդառնա, հավանաբար, Սերժ Սարգսյանը, եւ կարծիք է տարածվում, որ երկիրն ավտորիտար է դառնում, Ռոցկին նշեց. «Յուրաքանչյուր երկիր իրավունք ունի կառուցելու իր քաղաքական կարգը: Երբ այս կամ այն երկրում արմատական փոփոխություններ են տեղի ունենում, դրանք, բնականաբար, ուղեկցվում են բուռն քննարկումներով: Եթե կառավրման ներկայիս մոդելը չարդարացնի քաղաքացիների սպասումները, ապա հաջորդ անգամ, դուք այն փոխելու հնարավորություն կունենաք»:

Ռոցկու խոսքով՝ ժողովրդավարության գլխավոր գործոնը իրենց ցանկությունն  արտահայտելու քաղաքացիների հնարավորությունն է, իսկ քաղաքական գործիչները պետք է իրականացնեն քաղաքացիների սպասումները:

Նա նշեց, որ Լեհաստանն այս ճանապարհն անցել է եւ Երեւանին է ներկայացրել իր փորձը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ