News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Հայտնվել են չարորակ քաղաքական թզուկներ, որոնք իրենց հիվանդոտ երեւակայությամբ մեզ անընդհատ տանում են դեպի քաղաքականություն: Այս մասին, այսօր՝ մարտի 19-ին, Երեւանի ավագանու նիստի ժամանակ նշել է ՀՀԿ խմբակցության անդամ լեւոն Իգիթյանը՝ անդրադառնալով «Երկիր ծիրանի» խմբակցության անդամներին:

«Ես ուզում եմ հասկանալ՝ ավագանին քաղաքակա՞ն ինստիտուտ է: Մեզ անընդհատ ուղղորդում են դեպի քաղաքականություն: Ես քաղաքականությամբ չեմ զբաղվում, եւ դա համարում եմ իմ առավելությունը: Հայտնվել են չարորակ քաղաքական թզուկներ, որոնք իրենց հիվանդոտ երեւակայությամբ մեզ անընդհատ տանում են դեպի քաղաքականություն»,- ասաց Լեւոն Իգիթյանը:

Անդրադառնալով «Երկիր ծիրանի» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանին, Իգիթյանն ասաց. «Տիկինը եղել է երկու անգամ պատգամավոր ԱԺ-ում: Այդ երկու ժամկետի ընթացքում ինքը մեզնից ստացել է 120 հազար դոլար որպես աշխատավարձ: Ես ուզում եմ հասկանալ, թե դրա դիմաց ինչ է ստացել այս երկիրը, այս կհողը դրա դիմաց: Հիմա այնտեղ հաջողություն չեղավ, որոշեցին հիմա էլ քաղաքը թիրախ դարձնել:

Այդ մարդն իրավունք է վերապահում մի օր մեզ դատի է տալիս, ասում է՝ ձեզ կնստացնեն, գնահատականներ է տալիս: Ափռ-ցփռ իրեն թույլ է տալիս վիրավորանքներ քաղաքապետի ու ամեն մեկիս նկատմամբ: Եղբայր, ես կենսագրություն ունեմ, դրա տերն եմ եւ շատ լավ կենսագրություն ունեմ: Ամբողջ կյանքը երկրիս եմ ծառայել: Դեռ ոչ մի բան չարած երկրի համար, կատեգորիկ գնահատականները, թե ես էսպես եմ համարում: Տո դու ո՞վ ես: Եթե էս երկրի համար իմ արածները վզիդ դնեմ, գրիժա կստանաս: Դու ոնց ես ինձ դատի տալիս»:

Ինչ վերաբերում է Վազգեն Սարգսյանի անվան փողոցը Վուդրո Վիլսոնի անունով վերանվանելու առաջարկությանը, Իգիթյանն ասաց. «Մյասնիկյանի արձանից մինչեւ Հանրապետության հրապարակ, մեր երկրի գաղափարական առանցքն է եւ այտեղ օտար մարդու, անգամ մեզ բարեկամ օտարր մարդու արձանի տեղ չի, առավել եւս, որ դա պետք է արվի Վազգեն Սարգսյանի փողոցի հաշվին»:

Տպել
Ամենաշատ