News
Լրահոս
News
Երկուշաբթի
Հուլիս 23
Տեսնել լրահոսը


Բանակի միջոցների յուրացումն աններելի է, դավաճանությանը հավասար հանցագործություն է:  Այս մասին, այսօր՝ մարտի 19-ին, ՊՆ-ում Զինված ուժերի ղեկավար կազմի օպերատիվ հավաքի մասնակիցների հետ հանդիպման ժամանակ իր ելույթում նշել է ՀՀ նախագահ Սերժ- Սարգսյանը:

Նա, մասնավորապես, նշել է.

«Պաշտպանության նախարարությունը խոշորագույն սպառող եւ մեծածավալ գնումներ իրականացնող մարմին է: Գնումների գործընթացում պետք է հասնել առավելագույն թափանցիկության, ազատ եւ արդար մրցակցության: Ապրանքների ու ծառայությունների որակի բարձրացումը պետք է ապահովվի պատասխանատու ստորաբաժանումների կողմից ճիշտ տեխնիկական բնութագրեր կազմելու միջոցով: Գնումներ իրականացնելիս պետք է հնարավորինս խուսափել միջնորդ կազմակերպությունների ծառայություններից, ինչպես նաեւ բացառել մրցույթների կազմակերպիչների եւ մասնակիցների կողմից տարբեր տեսակի անօրինական գործողությունները, այսպես ասած՝ հնարամտությունները:

Ամեն մի դրամի կորուստ կամ չարաշահում ուղիղ հարված է ոչ միայն բանակի հեղինակությանը, այլեւ մարտունակությանը: Կոռուպցիայի դեմ հետեւողական եւ անհանդուրժողական պայքարն այսուհետ պետք է լինի ձեր ծառայության անբաժանելի մասը: Այս գործընթացը երբեւէ հնարավոր կլինի հարյուր տոկոսով վերահսկել, եթե յուրաքանչյուր զինծառայող հոգու խորքում ունենա մի յուրատեսակ «տաբու»՝ բանակի եւ պետության միջոցների յուրացումն աններելի է, դավաճանությանը հավասար հանցագործություն է: Ուզում եմ, որպեսզի մեկ անգամ եւս բոլորի համար շատ հստակ լինի՝ մեր զինվորների, կրտսեր սպայակազմի կողմից անվստահությունը ղեկավար կազմի եւ ընդհանրապես մեր բանակի եւ պետության հանդեպ առաջին հերթին դրսեւորվում է հենց կոռուպցիոն երեւույթներով: Սա բոլորիս համար պետք է շատ հասկանալի լինի: Բայց հասկանալի լինելը շատ քիչ է, բոլորս պետք է պայքարենք այս երեւույթի դեմ: Սա դարձել է չարիք՝ չարիք պետության համար, չարիք բանակի համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Partner news