News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Հայաստանի հանդեպ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի տարածքային պահանջների վերաբերյալ համապատասխան միջազգային արձագանքի բացակայությունը խրախուսել է նրան հանդես գալ ավելի մեծ տարածքային պահանջներով: Այդ մասին Twitter-ի իր էջում գրել է Հայաստանի ԱԳՆ  մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը:

«Ինչպես եւ սպասվում էր. Հայաստանի հանդեպ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի տարածքային պահանջների վերաբերյալ համապատասխան միջազգային արձագանքի բացակայությունը խրախուսել է նրան հանդես գալ ավելի մեծ տարածքային պահանջներով»,- գրել է Տիգրան Բալայանը:

Հիշեցնենք, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւն այսօր՝ մարտի 19-ին, իր ելույթում հայտարարել է, որ Հայաստանի տարածքների մեծ մասը պատմականորեն Ադրբեջանինն են:

Դրանից առաջ էլ, փետրվարի 9-ին, Իլհամ Ալիեւը «Ենի Ազրեբայջան» կուսակցության համագումարում հայտարարել էր, որ իրենք «վերադառնալու են» իրենց պատմական տարածքներ, այդ թվում Երեւան: Այս առնչությամբ, Մյունխենի անվտանգության համաժողովում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարել էր հետեւյալը. «Նախագահ Ալիեւը ոչ ավել, ոչ պակաս տարածքային նկրտումներ է հայտարարում Հայաստանի մայրաքաղաք Երեւանի հանդեպ՝ անվանելով այն պատմական ադրբեջանական տարածք: Զառանցանք է, իհարկե, բայց Եվրոպայի լռության պայմաններում այդպիսի անհեթեթությունները կարող են ունենալ շատ լուրջ հետեւանքներ»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի քաղաքականության հերթական դրսևորումն է. հայտարարություն
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի ադրբեջանական…
Արցախի պատգամավորներին կշտամբել եմ իրենց թուլակամության համար․ Սերժ Սարգսյան
Թուլակամությունը կայանում էր նրանում, որ մամուլը ինչպես գրել էր, որ Քառօրյա պատերազմի ընթացքում Լաչինի միջանցքով մեծ խցանումներ․․․
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում հայկական ջարդերի զոհերի հիշատակին նվիրված տարելիցը
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված...
Բոլորս պետք է ջանանք, որ Սումգայիթում տեղի ունեցած ողբերգությունները երբեք չկրկնվեն. Մարագոս
Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում բոլորին, ովքեր 36 տարի առաջ...
Բաքվին կոչ ենք անում առերեսվել հայաբնակ վայրերի հայաթափման հանցանքին, ԼՂ էթնիկ զտմանը և ցեղասպանությանը.հայտարարություն
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը հայտարարություն է տարածել՝ շարունակելով Հայաստանի հասցեին հերյուրանքներ սփռելու պետական գիծը...
Այսօր էլ Ադրբեջանը շարունակում է իր վերահսկողության ներքո հայկական որևէ հետքի վերացմանն ուղղված քաղաքականությունը. ԱԳՆ
Միջազգային հանրությունը պետք է համարժեք գնահատական տա տեղի ունեցած զանգվածային ոճրագործություններին և գործարկի առկա բոլոր մեխանիզմները...
Ամենաշատ