News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը

Զինված ուժերում առաջընթացը առաջին հերթին պայմանավորված է բոլորիս ձեռնարկած ջանքերով, ցանկությամբ, նվիրվածության աստիճանով եւ որդեգրած սկզբունքներով: Այս մասին, այսօր՝ մարտի 19-ին, ՊՆ-ում Զինված ուժերի ղեկավար կազմի օպերատիվ հավաքի մասնակիցների հետ հանդիպման ժամանակ իր ելույթում նշել է ՀՀ նախագահ Սերժ- Սարգսյանը:

«Սխալը, իհարկե, ներելի է, սակայն անբարո եւ անսկզբունք մոտեցումը՝ ոչ, երբե՛ք: Ինչպես ասել է մեր մեծերից մեկը՝ յուրաքանչյուր ժողովուրդ այնտեղ է, ուր նա հասել է իր բարոյական ուժի մղումով»,-հայտարարել է Սերժ Սարգսյանը:

Նրա խոսքով, անցած տարիների ընթացքում ինքը միշտ եղել է զինծառայողների կողքին. «Մենք միասին շատ երկար ճանապարհ ենք անցել: Այդ ճանապարհի ընթացքում մենք ունեցել ենք հրճվանքի եւ ափսոսանքի պահեր: Մենք ունեցել ենք մեծ ձեռքբերումներ, ունեցել ենք կորուստներ, բայց եկել, հասել ենք մի հանգրվանի, երբ մեր պատասխանատվությունը մեր անցած ճանապարհի նկատմամբ կրկնապատկվում է: Եվ որպեսզի այս պատասխանատվությունը մենք կարողանանք պատվով կատարել, ես մշտապես, ավելի հաճախ լինելու եմ ձեր կողքին եւ ավելի մեծ օժանդակություն եմ ցուցաբերելու:

Բայց հասկանալի է, որ առաջին պատասխանատուն դուք եք, եւ ցանկացած օգնություն ու օժանդակություն արդյունավետ է միայն այն դեպքում, երբ կոնկրետ մարդը, կոնկրետ պետական պաշտոնյան ձգտում ունի հասնելու եթե ոչ կատարելության, ապա դրան մոտ աստիճանի: Եվ ես համոզված եմ, որ այս դահլիճում նստած մարդկանց մեծ մասը հենց այդպիսին են եւ այդպես են մտածում: Անկեղծ եմ ասում, ես վստահում եւ հավատում եմ ձեզ: Մենք ուղղակի պարտավոր ենք ձեռնարկել քայլեր, որոնք կբարձրացնեն մեր ժողովրդի անվտանգության աստիճանը: Սա՛ է մեր գերագույն խնդիրը»,-ընդգծել է ՀՀ նախագահը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ