News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը

Ոստիկանության Նոր Նորքի բաժնի քրեական հետախույզները ամիսներ տեւած ծավալուն միջոցառումներով պարզել էին, որ մայրաքաղաքում ապրող Կարեն Ծաղիկյանը թմրամիջոցներ է վաճառում։ Կարեն Ծաղիկյանը վերցրեցվեց քրեական հետախույզների օպերատիվ տեսադաշտ։ Պարզվեց, որ նա մարտի 15-ին Ավանում պետք է թմրամիջոց իրացնի։

Արդյունքում՝ իրացնելուց հետո հայտնաբերվեց եւ՛ նա, եւ՛ նրանից թմրամիջոց ձեռք բերած անձինք։ Նախ Մոլդովական փողոցում հայտնաբերվեց ու ոստիկանության Նոր Նորքի բաժին բերման ենթարկվեց Հովնան Վարդանյանը։ Թմրամիջոց ձեռք բերելու, պահելու եւ օգտագործելու կասկածանքով բերման ենթարկված 36-ամյա Վարդանյանի խուզարկությամբ հայտնաբերվեց դեղահաբի կտոր։ Ապա հայտնաբերվեց Արմեն Մխիթարյանը։

Նրա խուզարկությամբ հայտնաբերվեց մեկ դեղահաբ։ Պարզվեց, որ նրանք հայտնաբերվածը ձեռք են բերել Կարեն Ծաղիկյանից։ Դատաքիմիական փորձաքննությամբ պարզվեց, դրանք մեթադոն են։ Մարտի 15-ին հայտնաբերվեց ու բերման ենթարկվեց նաեւ Կարեն Ծաղիկյանը։ Կասկածյալն Ավանի բնակիչ է, 43 տարեկան։ Դատարանի որոշմամբ խուզարկվեց Կարեն Ծաղիկյանի բնակարանը։

Հայտնաբերվեցին, նախնական տվյալներով՝ տարբեր տեսակի հոգեներգործուն դեղահաբեր նաեւ մարիխուանայի նմանվող մանրացված-չորացված զանգված, որոնք ուղարկվել են ոստիկանության փորձաքրեագիական վարչություն՝ դատաքիմական փորձաքննության։

Կարեն Ծաղիկյանին մեղադրանք է առաջադրվել։ Նա կալանավորվել է։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՔՊ–ական պատգամավորին վիրավորած անձին ճանապարհին դաժան ծեծի են ենթարկել. փաստաբան
ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հակոբ...
Կոպենհագենում այրվել է Բերսեն բորսայի պատմական շենքը
Կոպենհագենի կենտրոնում մի մեծ տարածք շրջափակվել է
Քննչական կոմիտեն խուզարկում է «Ուիգմոր» ԲԿ-ն
Խուզարկություններն արվում են ԱԱԾ աշխատակիցների օժանդակությամբ` պետության, սահմանադրական կարգի հիմունքների եւ հասարակական անվտանգության դեմ ուղղված․․․
Մենք բնականոն աշխատում ենք. ՔԿ-ի, ասածին ավելացնելու բան չունենք.ԱՆ խոսնակը՝ նախարարությունում խուզարկությունների մասին
Քննչական կոմիտեն խուզարկություն է իրականացնում Առողջապահության նախարարությունում և բժշկական կենտրոնում...
ՊՆ պաշտոնյան մեղադրվում է մի շարք զորակոչիկների օգտին ապօրինի գործողությունների համար 125.000 դոլար կաշառք ստանալու մեջ
ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում նախաձեռնված և ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական վարույթով կատարված…
«Դեմս փակեց ու սկսեց վիրավորել. ես միայն հրել եմ ու անցել» Հակոբ Ասլանյանը ներկայացրեց տրանսպորտում տեղի ունեցածը
Չի կարելի ասել՝ ես դրա իրավունքն ունեմ, բա ես ինչի՞ իրավունքն ունեմ…
Ամենաշատ