News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Ռուսաստանի Լիբերալ–դեմոկրատական կուսակցությունը կիրակի կայացած ՌԴ նախագահական ընտրության արդյունքները բողոքարկելու իմաստ չի տեսնում։ Այս մասին հայտարարել է կուսակցության ներկայացուցիչ, Պետդումայի փոխխոսնակ Իգոր Լեբեդեւը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»–ն։ 

«Իսկ իմա՞ստը»,–նշել է նա՝ պատասխանելով համապատասխան հարցին։ 

Նրա խոսքով, կուսակցությունը չի պատրաստվում փոխել իր մարտավարությունը, քանի որ այն արդյունք է տալիս արդեն քառորդ դար ի վեր։ «Կուսակցության մարտավարությունը 25 տարիների ընթացքում չի փոխվել, այն 25 տարի է արդյունք է տալիս, կուսակցությունն ունի ընտրողների իր բանակը»,–շեշտել է Լեբեդեւը։ 

ՌԴ նախագահական ընտրություններն անցկացվել են մարտի 18–ին։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալներով, տեղամասային ընտրական հանձնաժողովների արձանագրությունների 99.84 տոկոսն ամփոփելուց հետո, գործող նախագահ Վլադիմիր Պուտինը հաղթում է ձայների 76.66 տոկոսով։ Երկրորդ տեղում է Ռուսաստանի կոմունիստական կուսակցության թեկնածու Պավել Գրուդինինը ձայների 11.8 տոկոսով, երրորդ տեղում է Լիբերալ–դեմոկրատական կուսակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին (5.66 տոկոս)։ Քսենիա Սոբչակը չորրորդ տեղում է՝ 1.67 տոկոսով, Գրիգորի Յավլինսկին հինգերորդն է՝ 1.04 տոկոսով, իսկ Բորիս Տիտովը, Մաքսիմ Սուրայկինը եւ Սերգեյ Բաբուրինը հավաքել են 1 տոկոսից էլ քիչ ձայներ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պուտինին հանձնվել է Ռուսաստանի Դաշնության ընտրված նախագահի վկայականը
«ՌԴ նախագահի անցած ընտրություններն ամենամաքուրն ու թափանցիկն էին երկրի ամբողջ պատմության ըթնացքում...
Կրեմլը՝ Թրամփից Պուտինին շնորհավորանքի բացակայության մասին. Առավոտը երեկոյից ավելի իմաստուն է
Դա չպետք է ոչ բարեկամական քայլ համարել…
Charlie Hebdo–ն Ռուսաստանի նախագահական ընտրությունների մասին ծաղրանկար է հրապարակել (ֆոտո)
Ծաղրանկարը թողարկվել է մարտի 14-ի համարում՝ այսինքն, Ռուսաստանի նախագահական ընտրություններից մի քանի օր առաջ...
Նավալնին «գրողի ծոցն» է ուղարկել բոլորին, ովքեր քննադատում էին Սոբչակի հետ ընդհարման համար
Նավալնին տեսահոլովակ է հրապարակել, որում Սոբչակն ասում է...
Սպիտակ տուն. Ռուսաստանի նախագահական ընտրություններում Վլադիմիր Պուտինի հաղթանակը անսպասելի չէր
Նա նշել է, որ ԱՄՆ-ն կաշխատի Ռուսաստանի հետ այնտեղ, որտեղ դա հնարավոր է...
ՌԴ նախագահական ընտրությունները արդյունավետ են անցկացվել, բայց մրցակցությունն անբավարար էր. ԵԱՀԿ
Ազատությունների մի շարք սահմանափակումներ կրճատել էին մրցակցության հնարավորությունները…
Ամենաշատ