News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

 IBM ընկերության կարծիքով՝ արհեստական ինտելեկտի հիման վրա ստեղծված ռոբոտ-մանրադիտակները, բլոքչեյնը, անաչառ արհեստական ինտելեկտը, քվանտային հաշվարկները եւ գաղտնագրությունը հայտնվել են  տեխնոլոգիաների ցանկում, որոնք առաջիկա հինգ տարվա ընթացքում մեծ ազդեցություն կունենան մեր կյանքի վրա:

Այս մասին նշվում է ընկերության մամուլի հաղորդագրությունում, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Ցանկը բացում է շրջակա  միջավայրի պաշտպանությամբ զբաղվող տեխնոլոգիան. արհեստական ինտելեկտի հիման վրա ստեղծված ռոբոտ-մանրադիտակները կօգնեն օվկիանոսների աղտոտման մակարդակին հետեւել: Ընկերությունը կարծում է, որ այսպիսի փոքր մանրադիտակաները կօգտագործվեն ամբողջ աշխարհում:

Բացի այդ, արագ կզարգանա անաչառ արհեստական ինտելեկտը: Արհեստական ինտելեկտի համակարգերի որակը ուղղակիորեն կախված է տվյալների որակից, որոնց հիման վրա կատարվում է ուսուցումը: Տվյալների կանխակալ ընտրությունը կարող է ոչ օբյեկտիվ արդյունքների հանգեցնել:

Երկու նորամուծությունները կապված կլինեն գաղտնագրության հետ: Նախ, դա գաղտնագրային խարիսխները եւ բլոքչեյներն են, որոնք միասին կարող են երաշխավորել օբյեկտի իսկությունը՝ ստեղծման պահին մինչեւ վերջնական օգտագործողին փոխանցելը: Երկրորդ, ցանցերի գաղտնագրումը նոր հիմնական ճարտարապետություն է, որը տվյալները թաքցնում է ցանցերի բարդ հանրահաշվական կառուցվածքներում:

Ընկերությունը նաեւ կարծում է, որ հինգ տարի անց քվանտային հաշվարկը կդառնա կենցաղի մի մաս, քանի որ կհայտնվեն մասնագետների, ծրագրավորողների եւ ուսանողների նոր կատեգորիաներ: Հաշվողական տեխնիկայի դիպլոմը թերի կլինի առանց քվանտային հաշվարկի ոլորտում գիտելիքների:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Արհեստական ​​ինտելեկտը օգնել է բացահայտել Ռաֆայելի նկարի առեղծվածը
Հետազոտողները նեյրոնային ցանց են վարժեցրել՝ ճանաչելու նկարչի ոճը՝ հարվածներ, գունային գունապնակի...
Իտալական հակամենաշնորհային կարգավորիչը տուգանել է Amazon-ին 10 միլիոն եվրոյով
Բոլոր այն սպառողները, որոնք 2023 թվականին բողոքել են հաճախորդների սպասարկման այս գործելակերպից, փոխհատուցում կստանան
Վենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսը (ֆոտո)
AKNEYE տաղավարը նման չէ որևէ այլ թվային տիրույթի. այստեղ ընդգծվում է արվեստի ապագայի տեսլականը, որտեղ սահմաններ չկան...
Ինչո՞ւ են դանդաղում ԳԱԱ բարեփոխումները. Գերատեսչությունները տարիով չեն արձագանքում առաջարկներին՝  Ա. Սաղյան
ԳԱԱ–ն բարեփոխումները համակարգում ձեռնարկել է 2022 թվականից, երբ կառավարությունն առաջ  էր տանում գերազանցության կենտրոններ ստեղծելու ռազմավարությունը...
Անդրեասյանը խոստանում է՝ գիտական ​​ինստիտուտների ձևաչափը, կարգավիճակը և ինքնավարության աստիճանը կքննարկվեն
Նա պարզաբանեց, որ նպատակը բարձրագույն կրթության և գիտահետազոտական ոլորտի ​​կապերի ամրապնդումն է...
«Ֆասթ Շիֆթ» ընկերությունն ամփոփել է 2023 թվականի արդյունքները
Էլեկտրոնային դրամապանակի օգտատերերի քանակն աճել է շուրջ 67 տոկոսով, գործարքների քանակը և շրջանառությունը կրկնապատկվել են: Եվ սա դեռ սկիզբն է...
Ամենաշատ