News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

2017թ. ընթացքում ՀՀ դատախազության համակարգից իրենց անձնական դիմումների համաձայն ազատվել է 37 դատախազ, որոնցից 20-ը՝ կենսաթոշակի անցնելու կապակցությամբ: Այդ մասին հայտնում են գլխավոր դատախազության մամուլի ծառայությունից։

Նույն ժամանակահատվածում դատախազի պաշտոնում նշանակվել է 42 անձ, որոնցից 22-ը ՀՀ արդարադատության ակադեմիայի շրջանավարտներ են, 19-ը՝ նախկին քննիչներ, իսկ 1-ը՝ 5 տարվա իրավաբանի ստաժով գիտությունների թեկնածու է:

2017թ. ընթացքում ՀՀ գլխավոր դատախազությունում իրականացվել է 58 ծառայողական ուսումնասիրություն՝ 64 դատախազի նկատմամբ: 16 դատախազի նկատմամբ hարուցվել է 16 կարգապահական վարույթ: Տույժի է ենթարկվել 13 դատախազ, որոնցից 6-ի նկատմամբ նշանակվել է «դիտողություն», իսկ 7-ի  նկատմամբ՝ «նկատողություն» տեսակի կարգապահական տույժ:

Ըստ «Դատախազության մասին» ՀՀ օրենքի 46-րդ հոդվածի իրավակարգավորումների՝

- ծառայողական պարտականությունները ոչ պատշաճ կատարելու համար 4 դատախազի նկատմամբ նշանակվել է «դիտողություն» տեսակի, իսկ 2  դատախազի  նկատմամբ՝ «նկատողություն» տեսակի կարգապահական տույժ,

- իր լիազորություններն իրականացնելիս օրենքը կոպիտ կամ պարբերաբար խախտելու համար 2  դատախազի  նկատմամբ նշանակվել է «նկատողություն» տեսակի կարգապահական տույժ,

- «Դատախազի վարքագծի կանոնագրքի» պահանջների էական խախտումներ թույլ տալու հիմքով 2 դատախազի նկատմամբ նշանակվել է «դիտողություն» տեսակի, իսկ 1  դատախազի  նկատմամբ՝ «նկատողություն» տեսակի կարգապահական տույժ,

- օրենքով սահմանված՝ դատախազի պարտականությունները չկատարելու, այն է՝ պատշաճ կերպով մասնագիտական որակավորումը եւ գործնական հմտությունները չապահովելու համար 2 դատախազի նկատմամբ նշանակվել է «նկատողություն» տեսակի կարգապահական տույժ:

Համեմատության համար նշենք, որ 2014թ. իրականացվել է 22 ծառայողական ուսումնասիրություն՝ 32 դատախազի նկատմամբ, որոնցից տույժի է ենթարվել 4-ը. 2015թ.`  30 դատախազի նկատմամբ կատարված 17 ծառայողական ուսումնասիրության արդյունքում տույժի է ենթարկվել 1 դատախազ: Իսկ 2016թ.-ին կատարված՝     16 դատախազի նկատմամբ 14 ծառայողական ուսումնասիրության արդյունքում տույժի է ենթարկվել 1 դատախազ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ