News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

ԱՄՆ-ի, Հարավային Կորեայի եւ Ճապոնիայի ազգային անվտանգության հարցերով խորհրդականները հանդիպման ժամանակ քննարկել են Հյուսիսային Կորեայի եւ «Կորեական թերակղզու ամբողջական ապամիջուկայնացման» խնդիրները: Այս մասին հաղորդում է Reuters-ը` վկայակոչելով Հարավային Կորեայի նախագահի մամուլի ծառայությունը:

Հարավային Կորեայի ազգային անվտանգության վարչության պետ Յույ յոնը հանդիպել է ԱՄՆ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Հերբերտ Մաքմաստերի եւ Ճապոնիայի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Շոտարո Յաչիի հետ` Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի եւ Հարավային Կորեայի նախագահ Մուն Ջեյնի միջեւ բարձր մակարդակի հանդիպումները քննարկելու համար:

Նրանք նաեւ քննարկել են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի եւ Կիմ Չեն Ընի միջեւ հնարավոր հանդիպումը:

Կողմերը անդրադարձել են նաեւ «Կորեական թերակղզու լիակատար ապամիջուկայնացման» հեռանկարներին եւ համաձայնել, որ «կարեւոր է չկրկնել անցյալի սխալները» եւ սերտորեն համագործակցել:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ