News
Լրահոս
News
Հինգշաբթի
Դեկտեմբեր 13
Տեսնել լրահոսը

Մի քանի խոշոր ամերիկյան ընկերություններ, այդ թվում Wal-Mart Inc-ը, Target Corp-ը, Best Buy Co Inc-ը եւ Macy's Inc-ը, նամակ են ուղարկել նախագահ Դոնալդ Թրամփին՝ կոչ անելով  Չինաստանից ներմուծվող ապրանքների համար մաքսային սակագներ չսահմանել, հաղորդում է Reuters-ը:

Աղբյուրի համաձայն, Թրամփի վարչակազմը Չինաստանից ներմուծվող տեղեկատվական տեխնոլոգիաների, հեռահաղորդակցման եւ սպառողական ապրանքների համար մաքսային սակագների ծրագիր է պատրաստում` փորձելով մտավոր սեփականության եւ ներդրումների հարցում Պեկինի պրակտիկան փոխել: Վաշինգթոնը կարող է 60 միլիարդ դոլարի չափով ապրանքների, այդ թվում էլեկտրոնիկայի, հագուստի, կոշիկի եւ խաղալիքների համար սակագներ սահմանել:

«Մենք մտահոգված ենք բացասական ազդեցության պատճառով, քանի որ դուք կարծում եք, որ Առեւտրի մասին օրենքի 301-րդ կետի համաձայն դրույթի ուղղման միջոցները կարող են վերաբերել Ամերիկայի աշխատավոր ընտանիքներին», - ասվում է նամակում:

«Ցանկացած լրացուցիչ լայնածավալ սակագնի կիրառումը կխորացնի այս անարդարությունը եւ պատիժ կդառնա ամերիկացիների համար հաշվի առնելով կենցաղային ապրանքների՝ հագուստի, կոշկեղենի, էլեկտրոնիկայի եւ կենցաղային ապրանքների գների բարձրացումը»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Partner news