News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության ՀԿԳ քննության վարչության վարույթում քննվող քրեական գործով մեղադրանք է առաջադրվել Նոր Նորքի զինվորական կոմիսարի տեղակալին՝ առանձնապես խոշոր չափի կաշառք տալուն եւ ստանալուն օժանդակելու համար:

Նախնական քննության տվյալներով` ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունում ստացված օպերատիվ տեղեկությունների համաձայն Նոր Նորքի զինվորական կոմիսարի տեղակալ, փոխգնդապետ Հ.Մադաթյանը 2017 թվականի օգոստոս-սեպտեմբեր ամիսներին ՀՀ ՊՆ N զորամասի դասակի նախկին հրամանատար, ավագ լեյտենանտին խորհուրդներ է տվել ծառայությունը շարունակել իր բնակավայրին մոտ ու համոզելու միջոցով դրդել առանձնապես խոշոր չափի՝ 3000 ԱՄՆ դոլար, կաշառք տալ ՀՀ ՊՆ համապատասխան պաշտոնատար անձին` նրա օգտին գործողություն կատարելու, այն է՝ ՀՀ ՊՆ Ամասիայի զինվորական կոմիսարի տեղակալի թափուր պաշտոնին նշանակվելու համար: Անձամբ ստանալով պահանջված առանձնապես խոշոր չափի` 3000 ԱՄՆ դոլարը` իր գործողություններով օժանդակել է, որպեսզի ավագ լեյտենանտը 2017 թվականի հոկտեմբերի 27-ին նշանակվի ՀՀ ՊՆ Ամասիայի զինվորական կոմիսարի տեղակալի պաշտոնում:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ` Հ.Մադաթյանին մեղադրանք է առաջադրվել` ՀՀ քրեական օրենսգրքի 38-312-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով եւ 38-311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով:

Հ.Մադաթյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Քրեական գործով նախաքննությունը շարունակվում է, ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ պարզելու կաշառքի դիմաց ավագ լեյտենանտի նոր պաշտոնի նշանակմանը հնարավոր առնչություն ունեցած այլ անձանց ինքնությունը:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մոսկովցուն սպանած ադրբեջանցու հարազատները սպառնում են սպանվածի ծնողներին
Սպառնալիքներ են հնչում նաև Հուսեյնովի հարազատներից, հայտնել է տուժողի փաստաբան Դենիս Կովալյովը…
Մոսկվայի դատարանը 2 ամսով կալանավորել է Ադրբեջանի քաղաքացուն՝ կայանելու պատճառով սպանության գործով
Դատավարության ժամանակ քննիչն ասել է, որ Ռոստովի մարզ ընկած ճանապարհին, որտեղ Շահինն ու իր եղբայրները մտադրվել էին թաքնվել ոստիկանությունից, նրանց հաջողվել է ևս մի քանի հանցագործություն կատարել
Մոսկվայում կայանման պատճառով մոսկվացու սպանության մեղսակիցները կասկածյալ ադրբեջանցու եղբայրներն են
Մենք եկել ենք մեր զարմիկների հետ...
Ռոստովի մարզում ձերբակալվել է մոսկվացու սպանության մեջ կասկածվող ադրբեջանցին
Կասկածյալն ու երկու հանցակիցները ձերբակալվել են Ռոստովի մարզում...
ԵՄ դատարանը թույլ չի տվել նարկոբարոն Էսկոբարի անունը գրանցել որպես ապրանքանիշ
2021 թվականի սեպտեմբերի 30 Escobar Inc. դիմել է EUIPO-ին՝ Pablo Escobar բառային նշանը որպես ապրանքանիշ...
Սոչիի դատարանը կալանավորել է կատակերգու Գեւորգյանի սպանության մեջ կասկածվողին
Դատարանը, քննելով նյութերը, անհրաժեշտ է համարել բավարարել հետաքննության միջնորդությունը՝ տղամարդու...
Ամենաշատ