News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը «ահաբեկիչների դեմ պայքարի» պատրվակով սպառնում է Իրաքի Քուրդիստան ներխուժել:

  «Թուրքական Զինված ուժերը կարող են ցանկացած ժամանակ Իրաքի Սինջար շրջանում ՔԱԿ-ի ահաբեկիչների դեմ գործողություն սկսել», - ասել է նա, հաղորդում է Anadolu գործակալությունը:

Նրա խոսքով՝ Անկարան այդ հարցը քննարկել է Բաղդադի հետ: «Մենք զգուշացրել էինք Իրաքի կենտրոնական կառավարությանը, որ թույլ չենք տա Սինջար շրջանը վերածել Քանդիլ թաղամասի իրավիճակին, որտեղ այժմ գործում են ՔԱԿ-ի ահաբեկիչների առաջնորդները: Կամ այս հարցը կլուծվի Բաղդադի կողմից, կամ եթե դա իրաքյան կողմի ուժերց վեր է, ապա թուրքական Զինված ուժերը ցանկացած պահի կարող են Սինջար քաղաքում գործողություն սկսել», - ասել է նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ