News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Մարտի 19-ին, ժամը 18:30-ին ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Մուսալեռ գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Մ-5 ավտոճանապարհի Երեւան-Արմավիր հատվածի 13-րդ կմ-ին «VAZ-2106» մակնիշի 35 OQ 906 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ՝ 1988 թ. ծնված Ա. Գ.) բախվել է ճամփեզրին կայանած «GAZel» մակնիշի 783ՏL պետհամարանիշով ավտոմեքենային (վարորդ՝ 1968 թ. ծնված Ա. Գ.)․ ուղեւորներից մեկն արգելափակված է ավտոմեքենայում:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը ավտոմեքենայի վարորդը, ուղեւորներ՝ 1982 թ. ծնված Ա. Ա.-ը եւ 1974 թ. ծնված Գ. Ե.-ը տեղի ուժերով դուրս են բերվել ավտոմեքենայից եւ տեղափոխվել Վաղարշապատի ԲԿ: Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար:

Փրկարարները «VAZ-2106» մակնիշի ավտոմեքենայից դուրս են բերել արգելափակված ուղեւորին (տվյալները պարզել չի հաջողվել), ով «Աստղիկ» ԲԿ հոսպիտալացման ճանապարհին մահացել է:

Փրկարարները փակել են ավտոմեքենաների գազի բալոնների փականները:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բախվել են «Մերսեդես»-ը, «ՎԱԶ 2106»-ն ու տրակտորը․ պապը, տատը, նրանց դուստրն ու անչափահաս թոռները հիվանդանոցում են
Ապրիլի 24-ին՝ ժամը 14:20-ի սահմաններում, Նոր Գեղի գյուղի Ֆրոնտիկ Թևոսյան...
Վրաստանի նախագահը ներում է շնորհել օտարերկրյա գործակալների մասին օրենքի դեմ բողոքի ցույցերի մասնակցին
Նա ընդգծել է, որ իր որոշմամբ չի խրախուսում իրավապահների նկատմամբ բռնությունը
Լեռնապատ գյուղի հարակից սարի գագաթին այրվում է 50 հա խոտածածկույթ
Ապրիլի 24-ին` ժամը 08։35-ին, Լոռու մարզային փրկարարական վարչության…
ՌԴ պաշտպանության փոխնախարար Իվանովը չի ընդունել կաշառք վերցնելու մեղադրանքը
Իվանովը ձերբակալվել է աշխատավայրում․․․
Նոյեմբերյանում միջադեպի հետ կապված քրվարույթ է նախաձեռնվել. 5 անձ ձերբակալվել է. ՔԿ-ն մանրամասներ է հայտնում
Նախաքննությունը շարունակվում է։ Միջոցներ են ձեռնարկվում նշված դեպքերի հանգամանքները պարզելու և դրանց բոլոր մասնակիցների արարքներին իրավական...
Հայտնաբերվել է տղամարդու մարմին, կողքին՝ «Մակարով» ատրճանակ. մահացածի որդուն ամիսներ առաջ սպանել են
Ապրիլի 24-ին՝ ժամը 09:00-ից 09:30-ն ընկած ժամանակահատվածում, ՀՀ ներքին...
Ամենաշատ