News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Միացյալ Նահանգները խորը մտահոգություն են հայտնել վերջին 48 ժամվա ընթացքում Աֆրինից հաղորդվող լուրերի վերաբերյալ: Այս մասին հայտարարել է պետքարտուղարի պաշտոնակատար Հիզեր Նաուերթը, հաղորդում է «Ամերիկայի ձայնը»:

«Թվում է, որ քաղաքի բնակիչների մեծ մասը, հիմնականում քրդերը, տարհանվել են թուրքական զորքերի հարձակման սպառնալիքի պատճառով», - ասվում է հայտարարության մեջ:

Փաստաթղթում այնուհետ ընդգծվել է, որ կատարվածը միայն խորացնում է Աֆրինի հումանիտար իրավիճակը:

ՄԱԿ-ի գործակալությունները հաղորդում են հարյուր հազարավոր տեղահանված մարդկանց մասին, որոնք անհապաղ օգնության կարիք ունեն, հայտարարել է Նաուերթը: «Մենք նաեւ խորապես մտահոգված ենք Աֆրինում թալանի մասին լուրերով», - ասել է Պետդեպարտամենտի ներկայացուցիչը:

«ԱՄՆ-ը կոչ է անում բոլոր նրանց, ովքեր ներգրավված են հյուսիս-արեւմուտքում (Սիրիա), ներառյալ Թուրքիային, Ռուսաստանին եւ Սիրիայի վարչակարգին, միջազգային հումանիտար կազմակերպություններին թույլ տալ (տարածաշրջան) մարդասիրական օգնություն տրամադրել բռնության արդյունքում տեղահանվածներին:

ԱՄՆ-ն շարունակում է հավատարիմ մնալ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 2401 բանաձեւի լիարժեք եւ անհապաղ իրականացմանը», - ասվում է ԱՄՆ ԱԳՆ հայտարարության մեջ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իսրայելական տանկի անձնակազմը հոկտեմբերին Լիբանանում սպանել է Reuters-ի թղթակցին. Reuters
Իսրայելական տանկի անձնակազմը սպանել է թղթակցի...
Իրաքում «Ալ-Հաշդ ալ-Շաաբի»-ի շտաբի վրա անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով երկու մարդ է զոհվել և վեցը վիրավորվել
Բաղդադից արևելք գտնվող իրաքյան աշխարհազորային «Ալ-Հաշդ ալ-Շաաբի»-ի…
Անօդաչու թռչող սարքը հարված է հասցրել Հյուսիսային Իրաքում գտնվող ամերիկյան ռազմաբազային. Sky
Հարձակման պատասխանատվությունը ստանձնել է «Իրաքի իսլամական դիմադրությունը»...
ՄԱԿ-ը հայտարարել է, որ հարավային Լիբանանում ռազմական իրավիճակը դուրս է գալիս վերահսկողությունից
Սահմանամերձ շրջաններում ռազմական իրավիճակի վերահսկողությունից դուրս գալու վտանգավոր միտում կա...
Իրաքի արեւմուտքում գտնվող ԱՄՆ ռազմակայանը նորից ենթարկվել է անօդաչուի գրոհին
Անօդաչուն կրկին գրոհել է ամերիկյան ռազմակայանն Իրաքի արեւմուտքում...
Իրաքի նախագահը հայտարարել է, որ կկանչի Թուրքիայի դեսպանին Իրաքի տարածքին հասցված ավիահարվածների առնչությամբ
Իրաքի նախագահը կկանչի Թուրքիայի դեսպանին...
Ամենաշատ