News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ Պարսից ծոցի երկրների միասնությունը որոշիչ նշանակություն ունի: Սպիտակ տան ներկայացուցիչը նշել է, որ Թրամփը դեռեւս ցանկանում է կազմակերպել Պարսից ծոցի երկրների առաջնորդների հանդիպումը, հաղորդում է Reuters-ը:

Նա նշել է, որ Թրամփը ցանկանում է, որ Կատարը եւ Ծոցի համագործակցության խորհրդի անդամները ինքնուրույն լուծեն իրենց տարաձայնությունները, սակայն մտահոգված է տարածաշրջանի վրա  այս տարաձայնությունների շարունակական ազդեցությամբ:

Խոսելով Սաուդյան Արաբիայի թագաժառանգ Մուհամմեդ բին Սալմանի Վաշինգթոն այցի մասին, նա նշել է, որ ԱՄՆ-ն հույս ունի կնքել առեւտրային համաձայնագրեր: «Քանի դեռ արքայազնը Վաշինգթոնում կլինի, մենք հույս ունենք ամերիկյան ընկերությունների համար 35 միլիարդ դոլարի գործարքեր կնքել, որոնք 120 հազար աշխատատեղեր կստեղծեն ամերիկացիների համար», - ասել է նա:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ