News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Աշխարհի խոշորագույն սոցիալական ցանցի հիմնադիր Մարկ Ցուկերբերգի ունեցվածքը 5,1 միլիարդ դոլարով նվազել է՝ սոցիալական ցանցերի օգտատերերի տվյալների արտահոսքի մասին տեղեկություններից հետո, հաղորդում է Forbes ամսագիրը:

Ցուկերբերգի անձնական կարողությունը, որին պատկանում է Ֆեյսբուքի բաժնետոմսերի 16 տոկոսը,  69,6 միլիարդ դոլար է:

Այսպիսով, Ցուկերբերգը Forbes-ի վարկանիշում աշխարհի ամենահարուստ մարդկանց վարկանիշային աղյուսակում վեցերորդ տեղն է զբաղեցնում:

Մարտի 19-ին գործարքների ժամանակ Facebook-ի բաժնետոմսերը նվազել են ավելի քան 7 տոկոսով, իսկ ընկերության շուկայական արժեքը իջել է 37 մլրդ դոլարի:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ