News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Սկանդալային պրոդյուսեր Հարվի Վայնշտեյնին պատկանող Weinstein Company (TWC) ընկերությունը հայտարարել է սնանկության մասին։ Այս մասին հաղորդում է CNBC հեռուստաալիքը։

Weinstein Company–ում հայտնել են ընկերության ակտիվները Lantern Capital ընկերությանը վաճառելու պատրաստակամության մասին։ Variety պարբերականի տվյալներով, Lantern Capital–ը Weinstein Company–ի ակտիվների համար կարող է  վճարել 300-450 միլիոն դոլար։

Ավելի վաղ ներդրողները ամերիկյան ձեռնարկատեր Մարիա Կոնտրարես Սվիթի գլխավորությամբ հայտարարել էին ընկերությունը 500 միլիոն դոլարով գնելու պատրաստակամության մասին, սակայն վերջին պահին հրաժարվել էին։

Հիշեցնենք, որ New York Times–ը գրել էր, որ Հարվի Վայնշտեյնը գերթե 30 տարի սեռական ոտնձգություններ է կատարել կանանց նկատմամբ:  Նա սեքս-ծառայությունների դիմաց խոստացել է օգնել աշխատանքում առաջ գնալ: Նրա «զոհերի» ցուցակը  տպավորիչ է՝  հայտնի դերասանուհիներ, մոդելներ, պրոդյուսերի օգնականներ և ուրիշներ: 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ