News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

«Հրապարակ» թերթը գրում է. «Նախորդ շաբաթ համացանցում բուռն քննարկումների արժանացած «Լավ երեկո» հաղորդման շուրջ աղմուկը չի դադարում: Հանրային հեռուստաընկերությունում կարծիք կա, թե իրենց դեմ քննադատության ալիք է սկսվել, եւ խնդիրը ոչ այնքան հաղորդման ժամանակ եղած կիքսերն էին, որոնք հնարավոր է այլ ժամանակ անտեսվեին, որքան այս ամենի ուղղորդումը կոնկրետ նպատակներով:

Հանրայինի ղեկավարությունը նման եզրահանգման է եկել հատկապես այն բանից հետո, երբ նախորդ շաբաթ «Շանթ» հեռուստաընկերությունը մի «կլիզմիչ» ռեպորտաժ էր պատրաստել, որի ինֆորմացիոն առիթը «Լավ երեկոն» էր, սակայն ռեպորտաժում ավելի գլոբալ հարցեր էին բարձրացրել՝ Հանրայինի պետական ֆինանսավորումը, արտոնյալ կարգավիճակը եւ այլն:

Մասնավորապես՝ «Շանթ» հեռուստաընկերությունը հիշել էր Հանրայինի ֆինանսական գերարտոնյալ վիճակի մասին, ինչի հետեւանքով հեռուստաընկերությունների մրցակցային դաշտը հայտնվում է խորը ճգնաժամի մեջ:

Ռեպորտաժում նշվում է, որ Հանրայինի բյուջեն ավելին է, քան մյուս բոլոր հեռուստաընկերությունների՝ շուկայում աշխատած գումարները միասին վերցված, միայն հեռուստահաղորդումների մասով այն գերազանցում է 6 միլիարդ դրամը: Հանրայինում վստահ են, որ նման ռեպորտաժ առանց վերեւների «դաբրոյի» չէր կարող եթեր գնալ, իսկ այս քննադատություններն իբր թե լռեցնելու համար իշխանությունը կարող է փոփոխություններ անել»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ