News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ուրբաթ՝ մարտի 23-ին պատրաստվում է 60 մլրդ դոլարի մաքսատուրքեր սահմանել Չինաստանից ներկրվող մի շարք ապրանքատեսակների համար։ Այս մասին երկուշաբթի հաղորդել է The Washington Post-ը՝ վկայակոչելով ԱՄՆ վարչակազմում իր աղբյուրները։

Նրանց տվյալներով՝ ամերիկյան առաջնորդին են ներկայացրել չինական ապրանքների համար 30 մլրդ դոլարի կանոնավոր մաքսատուրքերի ծրագիր, սակայն Թրամփը հանձնարարել է երկու անգամ ավելացնել այդ գումարը։ Ցուցակում ընդգրկվել է 100 անուն չինական ապրանք, որոնց արտադրության համար, Վաշինգթոնի կարծիքով, Պեկինն ամերիկյան ընկերություններից կոմերցիոն գաղտնիք հանդիսացող  տեղեկություն է գողացել, գրում է ՏԱՍՍ-ը։  

Թրամփը դեռ նախընտրական քարոզարշավի ժամանակ էր հայտարարել չինական ապրանքների համար հակադեմփինգային մաքսատուրքերի, սակագների եւ քվոտաների անհրաժեշտության մասին՝ պնդելով, որ Չինաստանը երկկողմ առեւտրում հավասարակշռության խախտման շնորհիվ վնաս է հասցնում ԱՄՆ  տնտեսությանը։

Հիշեցնենք, որ մարտի 8-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրամանագիր էր ստորագրել պողպատի եւ ալյումինի ներմուծման մաքսատուրքների սահմանման մասին։ Պողպատի ներմուծման համար այն կկազմի 25 տոկոս, ալյումինի համար՝ 10 տոկոս:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ