News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

«Պաշտոնական վիճակագրության մասին» օրենքի ընդունումը պայմանավորված է պետական վիճակագրության մասին ՀՀ օրենքը միջազգային, հատկապես ՄԱԿ-ի Եվրոպական տնտեսական տարածաշրջանի երկրների համար սահմանված ստանդարտներին եւ 2015-ի դեկտեմբերի 6-ի փոփոխություններով ՀՀ սահմանադրությանը համապատասխանեցնելու անհրաժեշտությամբ: Այս մասին, այսօր՝ մարտի 20-ին, ԱԺ-ում օրինագիծը երկրորդ ընթերցմամբ ներկայացնելիս նշեց Վիճակագրական պետական ծառայության պետ Ստեփան Մնացականյանը:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Ստեփան Մնացականյանի խոսքով, նախագծով սահմանվել է ՀՀ պաշտոնական վիճակագրության արտադրողներից բաղկացած Ազգային վիճակագրական ծառայության կառուցվածքը, որը բաղկացած է վիճակագրության կոմիտեից եւ պաշտոնական վիճակագրության այլ արտադրողներից:

Օրենքի երկրորդ գլուխը վերաբերում է պաշտոնական վիճակագրության հիմնարար սկզբունքներին, երրորդ գլուխը՝ ազգային վիճակագրական համակարգին:

«Մասնավորապես հստակեցվել է վիճակագրության պետական կոմիտեի տեղը կառավարման համակարգում: Սահմանվել է, որ կոմիտեն Կառավարության ենթակա պետական մարմին է, որն իր լիազորություններն իրականացնելիս անկախ է: Կոմիտեն ՀՀ պաշտոնական վիճակագրության գլխավոր արտադրողն է, եւ համակարգում է ազգային վիճակագրական համակարգում պաշտոնական վիճակագրության մշակման, արտադրության եւ տարածմանն ուղղված ողջ գործունեությունը:

Վերանայվել է Կոմիտեի նախագահի եւ ՀՀ վիճակագրության պետական խորհրդի անդամների նշանակման կարգը: Ըստ այդմ, Կոմիտեի նախագահին եւ պետական խորհրդի անդամներին նշանակում է կառավարությունը՝ վարչապետի ներկայացմամբ, 6 տարի ժամկետով:

Վերանայվել են նրանց լիազորությունները, սահմանափակվել է պաշտոնում նշանակվելու քանակը»,-ընդգծել է նա:

Բացի այդ, օրինագծով ձեւավորվելու է պաշտոնական վիճակագրության հանրային խորհուրդ, որը խորհրդատվական մարմին է լինելու. «Այն բաղկացած կլինի 11 անդամից, որոնք ներկայացնելու են տարբեր ոլորտների օգտագործողների: Հանրային խորհրդի անկախությունն ապահովելու նպատակով անդամների մեջ պետական հատվածի ներկայացուցիչները չպետք է մեծամասնություն կազմեն»,-ընդգծեց Ստեփան Մնացականյանը:

Հիշեցնենք, որ կառավարությունում այս օրինագծի քննարկման ժամանակ Ստեփան Մնացականյանը դժգոհել էր, որ այսուհետ իրենց ծառայությունը կոմիտե է կոչվելու, քանի որ կոմիտեն ավելի ցածր կարգավիճակ է ենթադրում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ