News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Ավետարանների թանգարանը ձեռք է բերել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին պատկանած Ավետարաններն ու այն ներառել «Աշխարհի Ավետարանները» ցուցադրությունում: Fox News հեռուստաընկերության տվյալներով՝ սա այն Ավետարանն է, որի վրա 2017 թվականի հունվարի 20-ին երդվել է Դոնալդ Թրամփը որպես ԱՄՆ 45-րդ նախագահ։ Սպիտակ տանը տեղի ունեցած երդմնակալության արարողության ժամանակ Թրամփի կինը՝ Մելանյա Թրամփն իր ձեռքում պահել էր Ավետարանը, որի վրա երդվել էր ԱՄՆ 16-րդ նախագահ Աբրահամ Լինքոլնը (1809-1865), իսկ դրա վրա դրված էր այն Ավետարանը, որը պատկանում էր Թրամփին, գրում է ՏԱՍՍ-ը։

Fox News-ի տվյալներով՝ այն Թրամփին նվիրել է մայրը՝ Մերի Էնը, երբ նա հաճախում էր Նյու Յորքի Քուինս շրջանի Առաջին պրեսբիտերանական եկեղեցուն կից կիրակնօրյա դպրոցը։ 1955 թվականին, երբ նա դպրոցն ավարտել է, եկեղեցու հոգեւոր հովիվն ու ուսուցիչները ստորագրել են գրքի էջերից մեկի վրա:

Թրամփի Ավետարանը կպահպանվի Հարրի Թրումանի, Դուայթ Էյզենհաուերի, Ջորջ Բուշ ավագի եւ Ջորջ Բուշ կրտսերի գրքերի կողքին։

Ավետարանների թանգարանը բացվել է անցած տարի նոյեմբերին Վաշինգթոնում։ Այնտեղ հավաքված են եկեղեցու պատմությանը վերաբերող շուրջ 2 հազար ցուցանմուշներ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ