News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Քենիայում 45 տարեկանում սատկել է հյուսիսային սպիտակ ռնգեղջյուրի Սուդան անունով վերջին արու առանձնյակը, նշված է Քենիայի Ol Pejeta արգելոցի Twitter-ի միկրոբլոգում, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն: 

«Ol Pejeta-ում բոլորիս վշտացրել է Սուդանի մահը: Նա իր տեսակի հոյակապ ներկայացուցիչ էր, եւ մենք նրան կհիշենք այն աշխատանքի համար, որը նա կատարել է ամբողջ աշխարհում հանրության ուշադրությունը գրավելու համար այն դժվարին իրադրության վրա, որում մարդկանց գործունեության հետեւանքով գտնվում են ոչ միայն ռնգեղջյուրները, այլ նաեւ հազարավոր այլ անհետացող տեսակներ»,- հայտարարել է արգելոցի գլխավոր տնօրեն Ռիչարդ Վինը:

Հայտարարության համաձայն՝ Սուդանի մահից հետո մոլորակում մնացել են այս տեսակի միայն երկու էգ՝ նրա դուստ Նաջինը եւ թոռնուհի Ֆաթուն:

Ինչպես հայտնում են արգելոցից, տեսակի շարունակման միակ հույսը արտամարմնային բեղմնավորման միջոցով սերունդի աճեցումն է՝ օգտագործելով մնացած էգերի ձվաբջիջները եւ արու առանձնյակների պահպանված սերմնաբջիջները: Փոխնակ մայրեր կարող են դառնալ հարավային սպիտակ ռնգեղջյուրի էգերը: 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենաշատ