News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Սահմանադրական դատարանի նախագահի թեկնածու Հրայր Թովմասյանը չգիտի, թե արդյոք մինչեւ իր պաշտոնավարման ժամկետըի ավարտը՝ 2035 թվականը, կլինի աՍԴ նախագահի պաշտոնում, թե ոչ: Այս մասին, նա ասաց այսօր՝ մարտի 20-ին, ԱԺ-ում ՍԴ նախագահի ընտրությանը վերաբերող քննարկումների ժամանակ:

«Ելք» խմբակցության պատգամավոր Արտակ Զեյնալյանը հարց ուղղեց, որ ըստ Սահմանադրական նոր կարգավորումների ՍԴ անդամը պետք է պաշտոնավարի 6 տարի ժամկետով, մինչդեռ ՍԴ նախագահը այս դեպքում՝ ընտրվում է 2005 թվականի սահմանադրության դրույթներով եւ նշանակվում է ցմահ, կամ մինչեւ 65 տարեկանը լրանալը, որը Հրայր Թովմասյանի դեպքում՝ կլրանա 2035 թվականին. «Արդյոք անարդարության զգացողություն չեք զգում հօգուտ ձեզ»,-հարցրեց Արտակ Զեյնալյանը:

Ի պատասխան Հրայր Թովմասյանն ասաց. «Այսօր էլ երբ նայում ենք Սահմանադրությանը, որոշ հարցեր կարող էինք այլ կերպ կազմակերպել, այլ լուծումներ գտնել, դա չի արվել: Եթե դիսկոմֆորտի մասին ենք խոսում, ապա թեեւ ամրագրել ենք, որ ՍԴ անդամները պաշտոնավարելու են 12 տարի, սակայն մենք ունենալու ենք դատավոր, որ 34 տարի են պաշտոնավարելու: Մեզ համար դա չի կարեւոր: Ես ինքս չգիտեմ, մինչեւ այդ ժամկետի ավարտը լինելու եմ այդ պաշտոնում թե ոչ, ճակատագիրն ուր է տանելու: Մենք մի բան ունենք թողնելու, անկախ հարմարությունից, դիսկոմֆորտից, չխախտել Սահմանադրությունը»:

Նա հիշեց մի պատմությունը, որը տեղի է ունեցել 2012 թվականին՝ նշելով. «2012-ի դեկտեմբերի 17-ի առավոտյան զանգահարեց այն ժամանակվա ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը եւ հարցրեց՝ մեզ մոտ ժամկետային զինծառայությունը որքան է: Ասացի՝ 2 տարի: Ասաց, բա մեզ ինչո՞ւ չեն զորացրում: Ես ու ինքը 2010-ի դեկտեմբերի 17-ին էինք նշանակվել: Այդ պահին հումոր էր, բայց դրանում մեծ փիլիսոփայություն կա: Վստահ եմ, բոլորիդ ծանոթ է զգացողությունը, որ ոչ թե քո համար, քո ընտանիքի համար, այլ որոշում կայացնել երկրի ճակատագրին վերաբերող: Ես չեմ համեմատի սահմանին կանգնած զինվորի հետ, բայց վստահ եմ, որ ցանկացած պաշտոն պետք է դիտարկել այդ համատեքստում, որ քեզ է վերապահված այդ աշխատանքը, եւ դա դու կատարում ես»:

Նշենք, որ ՍԴ նախագահի պաշտոնը թափուր է մնացել Գագիկ Հարությունյանի՝ Բարձրագույն դատական խորհրդի անդամ, ապա նաեւ նախագահ նշանակվելուց հետո: Մարտի 12-ին ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը հանդես է եկլ հայտարարությամբ՝ նշելով, որ ՍԴ կազմից ՍԴ նախագահի պաշտոնում նշանակելու համար առաջարկում է Հրայր Թովմասյանի թեկնածությունը:

Տպել
Ամենաշատ