News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


Ազգային ժողովում, այսօր՝ մարտի 20-ին, «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի նախօրեին արված հայտարարությանը, որը վերաբերում էր ՀՀ վարչապետի պաշտոնը ստանցնելու հավանականությանը:

Փաշինյանը իր խոսքում, մասնավորապես, նշեց հետեւյալը. «Այն ժամանակ, երբ Ռոբերտ Քոչարյանը ամենաերիտասարդ թոշակառուն չէր եւ աշխատում էր Բաղրամյան 26-ում, հայտարարում էր, թե Հայաստանում ստեղծում է կազմակերպված պետություն: Իրականում դա կազմակերպված-արյունարբու պետություն էր: Կազմակերպված-արյունարբու պետության համահիմնադիր եւ ի կատար ածող Սերժ Սարգսյանը երեկ Tert.am-ին տված արդեն հայտնի հարցազրույցում ըստ էության հայտարարեց, որ ի հեճուկս 2014-ի ապրիլի 19-ի իր ստանձնած պաշտոնական ու հրապարակային հայտարարության, պատրաստվում է վերցնել ՀՀ վարչապետի պաշտոնը:

Այդ հայտարարությունը ես համարում եմ հայտարարություն՝ կազմակերպված պետության դարաշրջանի ավարտի մասին եւ կարծում եմ, որ այսպիսով, Սերժ Սարգսյանը հայտարարում է Հայաստանում այլ հայեցակարգի պետություն ստեղծելու մասին։ Եվ այդ պետությունը միանշանակ պետք է անվանել ստահոդ պետություն»:

Հիշեցնենք՝ Սերժ Սարգսյանը Tert.am-ին տված հարցազրույցում, անդրադառնալով իր վարչապետ դառնալու հավանականությանը, նշել էր. «եթե ի վերջո որոշենք, որ առաջադրվելու է իմ թեկնածությունը, ապա դա կլինի իմ կողմից մեկ հավելումով՝ առ այն, որ սահմանադրական լիազորությունների ամբողջական իրականացմանը զուգահեռ ավելի շատ ժամանակ եմ հատկացնելու երիտասարդ քաղաքական լիդերներին մեր երկրի անցած տարիների երեւացող ու չերեւացող ողջ փորձը փոխանցելու գործին։ Սա մի խնդիր է, որն այսօր չափազանց կարեւոր է։ Բոլորս անելիք ունենք քաղաքական նոր առաջնորդների թրծման հարցում՝ անկախ նրանց կուսակցական պատկանելությունից, անկախ քաղաքական ներկա դիրքավորումից»։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ