News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Արցախի Ազգային ժողովի պատգամավոր, «Վերածնունդ» խմբակցության ղեկավար Հայկ Խանումյանը ֆեյսբուքյան գրառմամբ անդրադարձել է երկրի նախագահ Բակո Սահակյանի ԱՄՆ այցին եւ արձագանքներին:

Պատգամավորը, մասնավորապես, գրել է. «Արցախյան պաշտոնյաների արտասահմանյան այցերով եւ նրանց հանդիպումներով զարմացող ով հայ ժողովուրդ, 1990-ականներից սկսած Արցախի բոլոր նախագահները (թե՛ Ռոբերտ Քոչարյանը, թե՛ Արկադի Ղուկասյանը, թե՛ Բակո Սահակյանը) տարբեր երկրներում հանդիպել են բարձրաստիճան պաշտոնյաների, առավելապես՝ խորհրդարանակնների: Այս երեք նախագահներն էլ չհրապարակվող հանդիպումներ են ունեցել նաեւ տարբեր երկրների նախագահների հետ:

Արցախի նախագահ Ռոբերտ Քոչարյանը 1990-ականներին հանդիպել է Բրազիլիայի նախագահի եւ Արգենտինայի փոխնախագահի, ինչպես նաեւ Ադրբեջանի առաջնորդ Հեյդար Ալիեւի հետ: Տարբեր երկրների նախագահների հետ հանդիպել է նաեւ Բակո Սահակյանը, որոնց մասին դեռեւս չի խոսվում: 2008թ. Արցախի ԱԳ նախարար Գեորգի Պետրոսյանը հանդիպել է Լիբանանի նախագահ Միշել Սուլեյմանի հետ: Էլ չասեմ խորհրդարանականների մասին, որոնք միշտ համարժեք ընդունելության են արժանանում: Ես իմ պատգամավորության ընթացքում 2 անգամ այցեր եմ ունեցել, առաջին անգամ հանդիպել ենք Եվրախորհրդարանի եւ Բելգիայի տարբեր մակարդակների 2 տասնյակ պատգամավորների: Անցյալ տարի ես հանդիպումներ եմ ունեցել Ֆրանսիայի երկու նահանգապետերի, ԱԺ պատգամավորի եւ Գերմանիայի բունդեսթագի պատգամավորի հետ:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պետքարտուղարությունը բացահայտել է Բլինքենի և Փաշինյանի առաջիկա հանդիպման նպատակները
Ես այս մասին մանրամասն չեմ խոսի, բացի ասեմ, որ Հայաստանի և Ադրբեջանի կառավարությունների հետ...
Արցախից շատ տեղահանվածներ՝ և՛ մեծահասակներ, և՛ երեխաներ, լիովին հյուծված են. BBC
Ըստ ՄԱԿ Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի վարչության ներկայացուցչի, հոգնած...
Արցախի պաշարման հետևանքով ստեղծված իրավիճակում ՆԳՆ ԱԻՊԾ բոլոր ստորաբաժանումներն իրականացնում են ուժեղացված ծառայություն
Սեպտեմբերի 11-ից 18-ն ընկած ժամանակահատվածում, Արցախի Հանրապետության...
Արցախի նախագահը հանդիպել է Հադրութի շրջանից տեղահանված մի խումբ բնակիչների հետ
Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանը սեպտեմբերի 18-ին...
Արայիկ Հարությունյանի եղբայրը նշանակվել է Արցախի պետնախարար
Երկրի ղեկավարի մեկ այլ հրամանագրով՝ փոփոխություն է կատարվել «Արցախի Հանրապետության պետական նախարարի կողմից նախարարների գործունեության համակարգման մասին» նախագահի հրամանագրում...
Դադարել են Արցախի ԱԺ պատգամավոր Արթուր Հարությունյանի լիազորությունները
Արձանագրության հրապարակման պահից հրաժարականը համարվում է ընդունվա…
Ամենաշատ