News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Արման Մկրտումյանի նախկին խորհրդականին պաշտոն տվեցին Փաստաբանների պալատում։

Երեկ՝ մարտի 19-ին փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը Պալատի աշխատակազմին է ներկայացրել Հանրային պաշտպանի գրասենյակի ղեկավարի նորանշանակ տեղակալ Հունան Տեր-Վարդանյանին:  ՓՊ պաշտոնական հաղորդագրության համաձայն, նա  2010 թվականից փաստաբան է, ինչպես նաեւ  ՀՀ փաստաբանների պալատի որակավորման հանձնաժողովի անդամ  է:

Նշենք, որ Հունան Տեր-Վարդանյանը 2008-2012թթ. Եղել է ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանի խորհրդականը՝ քաղաքացիական եւ վարչական գործերով: Նա, ի դեպ,  Մկրտումյանի երկրորդ խորհրդականն է, որը Փաստաբանների պալատում պաշտոն է ստանում։ Նախկինում Արա Զոհրաբյանի առաջին տեղակալ էր նշանակվել Մկրտումյանի մեկ այլ խորհրդական Էմիլ Ամիրխանյանը։

ՓՊ նախագահ Արա Զոհրաբյանը, հիշեցնենք, բազմիցս փորձել է հերքել իր սերտ առնչությունները վճռաբեկ դատարանի նախագահի հետ։

Ի դեպ, հենց Հունան Տեր-Վարդանյանն էր փոխարինել Տիգրան Աթանեսյանին որպես Վլադիմիր Գասպարյանի փաստաբան, Աթանեսյանի գրասենյակի վրա կատարված հարձակումից հետո։

Տպել
Ամենաշատ