News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Ռուսաստանում Հայաստանի դեսպանատանը փոխանցած ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարության տվյալներով՝ մարտի 20-ին՝ Մոսկվայի ժամանակով ժամը 9:00-ին Մ-4 «Դոն» (Վորոնեժի մարզ) միջպետական ավտոճանապարհի 673-րդ կիլոմետրին  իրար են բախվել Երեւան-Մոսկվա ուղեւորատար ավտոբուսն ու բեռնատարը։ Այս մասին տեղեկանում ենք Ռուսաստանում Հայաստանի դեսպանատան ֆեյսբուքյան էջից։ 

Ըստ տեղեկությունների՝ «Mercedes» մակնիշի 308 AF 61 պետհամարանիշով ավտոբուսի եւ բեռնատարի բախման հետեւանքով զոհվել է երկու մարդ (ավտոբուսի եւ բեռնատարի վարորդները)։

Բախման պահին ավտոբուսում 50 մարդ է եղել (48 ուղեւոր եւ երկու վարորդ)։

Ավտոբուսի 8 ուղեւորներ հոսպիտալացվել են Պավլովսկի կենտրոնական հիվանդանոց։ Տուժածներից երեքի վիճակը գնահատվում է ծանր, իսկ երկուսինը՝ միջին ծանրության։ Մեկ մարդ բժշկական օգնություն է ստացել եւ դուրս գրվել։ Ներկայում երկու տուժածներ բուժզննում են անցնում։

Մյուս ուղեւորները՝ շուրջ 40 մարդ, տեղափոխվել են Ռուսաստանի Դաշնության Պավլովսկ քաղաքի մոտակայքում գտնվող «Как дома» հյուրանոց:

Հայաստանի դեսպանատունը ճշտում է Վորոնեժի մարզում տեղի ունեցած ճանապարհային պատահարի մանրամասները

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Արարատի Նշավան գյուղում գյուղացիները, հրշեջներն ու պարեկները կանխել են անասնագոմում բռնկված հրդեհի տարածումը
Ապրիլի 22-ին, հրդեհ է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 22:30-ի...
Տավուշում նույն անձը երկու անգամ համանման ապօրինի վարքագիծ է դրսևորել, իսկ իրավապահները չեն կանխել. Արամ Վարդևանյան
Ոստիկանության որոշ պաշտոնյաներ հայտնեցին, որ դրա վերաբերյալ հաղորդում չեն ստացել...
Ապարանում բախվել են Վանաձոր-Երևան «ГАЗель»-ը, «Volkswagen»-ն ու «Lada»-ն. կա 7 վիրավոր
Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ…
Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 113 դեպք. գրանցվել է 11 ավտովթար. վիրավորվել է 21 մարդ
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ ապրիլի...
Դա որևէ առնչություն չունի Միհրան Մախսուդյանի հրապարակային գործունեության հետ. ՔԿ-ն՝ նրան հարցաքննության կանչելու մասին
Մենք սովորաբար չենք հրապարակում տեղեկություններ՝ քրեական վարույթներով անձանց հետ իրականացվող քննչական...
Մալայզիայի ռազմածովային ուժերի երկու ուղղաթիռ օդում բախվել են շքերթի փորձի ժամանակ
Ուղղաթիռներում եղել է 10 մարդ, բոլորը զոհվել են․․․
Ամենաշատ