News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Նորվեգիայի արդարադատության, հասարակական անվտանգության եւ ներգաղթի նախարար Սյուլվի Լիստյոուգը մարտի 20-ին հայտարարել է հրաժարական տալու մասին: Facebook-ի նրա էջում համապատասխան գրառումը հայտնվել է երկրի խորհրդարանում նախարարի վստահության հարցը քվեարկության դնելուց մի քանի ժամ առաջ, փոխանցում է ՏԱՍՍ-ը: 

Ավելի վաղ Լիստյոուգի նկատմամբ վստահության կորստի մասին հայտարարել էին Նորվեգիայի խորհրդարանում ձայների մեծամասնություն ունեցող կուսակցությունները: Գործող աջկենտրոնամետ կառավարությունը փոքրամասնության կուսակցությունն է եւ չի կարողացել ինքնուրոււյն ձայների գերակշռություն ստանալ անվստահության քվեի ընթացքում:

«Շարքային մարդկանց հետ միասին ես կշարունակեմ պաշտպանել խոսքի ազատությունն ու ներգաղթային խիստ քաղաքականությունը»,- գրել է նախարարը, որը ընդդիմությանը մեղադրել է «վհուկների որսի» եւ «մանկապարտեզին» արժանի պահվածքի մեջ:

Նախարարին անվստահություն հայտնելու հարցը Նորվեգիայի խորհրդարանի օրակարգ է մտել, երբ Լիստյոուգը հայտնվել է աղմկոտ քաղաքական սկանդալի կիզակետում: Անցյալ շաբաթ նա Facebook-ի իր էջում լուսանկար է հրապարակել, որում սեւ դիմակներով գրոհայինների խումբ էր պատկերված եւ մակագրված էր՝ «Աշխատանքային կուսակցության համար ահաբեկիչների իրավունքներն ազգային անվտանգությունից ավելի կարեւոր են»: Սա տեղի է ունեցել, երբ սոցիալ-դեմոկրատական Աշխատանքային կուսակցությունը դեմ է քվեարկել կառավարության օրինագծին, որով երկրի իշխանություններին իրավունք էր տրվում առանց դատարանի որոշման քաղաքացիությունից զրկել ահաբեկչության հովանավորներին:  Լիստյոուգի հարձակումը վրդովել էր ոչ միայն սոցիալ-դեմոկրատներին, որն ունի պատգամավորական քվեների մեծամասնությունը, այլեւ Նորվեգիայի հանրության զգալի մասին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ