News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Հայաստանի կառավարությանն առընթեր ԱԱԾ մարմինների կողմից իրականացված ծավալուն օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ձեռք են բերվել փաստական տվյալներ՝ պետական հատուկ ծառայություն իրականացնող անձ հանդիսացող քննիչի կողմից քաղաքացու օժանդակությամբ գումարի դիմաց զորակոչիկներին պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու, ապօրինի գործունեությամբ զբաղվելու, ինչպես նաեւ իր վարույթում գտնվող գործերով անցնող անձանց օգտին գործողություններ կատարելու համար կաշառք ստանալու մասին:

Գլխավոր դատախազության մամուլի ծառայության փոխանցմամբ՝ ձեռք բերված փաստական տվյալների հիման վրա առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու, կաշառք տալու եւ կաշառքի միջնորդության դեպքերի առիթով կառավարությանն առընթեր ԱԱԾ քննչական վարչությունում 2018 թվականի փետրվարի 21-ին ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով, 312-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով եւ 313-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործությունների հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

Քրեական գործի նախաքննությունը ՀՀ գլխավոր դատախազի կողմից հանձնարարվել է ՀՀ հատուկ քննչական ծառայությանը: ՀՔԾ-ում կատարված քննությամբ ձեռք են բերվել առերեւույթ հանցանք կատարելու կասկածանքի համար բավարար փաստական տվյալներ պետական հատուկ ծառայություն իրականացնող անձ հանդիսացող՝ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության ՀԿԳ ավագ քննիչ Մ.Ա.-ի կողմից քաղաքացի Ս.Ա.-ի օժանդակությամբ զորակոչման ենթակա մի շարք զորակոչիկների՝ պարտադիր զինվորական ծառայությունից ապօրինի ազատվելու կամ ապօրինի տարկետումներ ստանալու գործընթացին պաշտոնեական դիրքն օգտագործելով նպաստելու համար առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու վերաբերյալ:

ՀՀ հատուկ քննչական ծառայության եւ ՀՀ ոստիկանության կողմից իրականացված համատեղ միջոցառումների արդյունքում առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու եւ պաշտոնեական դիրքը չարաշահելու կասկածանքով ձերբակալվել է ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության ՀԿԳ ավագ քննիչ Մ.Ա.-ն, իսկ առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալուն օժանդակելու կասկածանքով ձերբակալվել է քաղաքացի Ս.Ա.-ն:

Նախաքննությունը շարունակվում է:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հրդեհ Երևանի Ֆանարջյան փողոցում. Այրվել են տներից մեկի տանիքը, մյուս տան տանիքի մոտ 70 քմ հատվածը
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Ֆանարջյան փողոցի 1-ին փակուղում գտնվող...
Վնասներ Երեւանում՝ քամու հետևանքով
Ապրիլի 19-ին, ժամը 18։34-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի...
Փրկարարները հայտնաբերել են կորած քաղաքացուն
Բելառուսում ձերբակալել են «ազատության» թեմայով բանաստեղծություններ գրող տղամարդու
Ուժայինները հրաժարվել են ձերբակալվածի ստեղծագործություններից հատվածներ մեջբերել, քանի որ դրանք «ատելություն ու վիրավորանք են հրահրում»...
Սանկտ Պետերբուրգի քոլեջում ուսուցիչը դասի ժամանակ կրակ է բացել դատարկ փամփուշտներով
Ուսուցիչը որոշել է իմպրովիզ անել և կրակ է բացել դատարկ փամփուշտներով: Աշակերտները վախեցել են և թաքնվել...
Փարիզում Իրանի հյուպատոսություն պայթուցիկներով ներխուժած տղամարդը բերման է ենթարկվել. ԶԼՄ-ներ
Հեռուստաալիքի տվյալներով՝ իրավախախտին հարցաքննում են BRI Հատուկ քննչական և արագ արձագանքման բրիգադի աշխատակիցները...
Ամենաշատ