News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Սահմանադրական դատարանի նախագահի նշանակման քվեարկությունն կանցկացվի խորհրդարանի նիստերի դահլիճին հարակից նախասրահում, մարտի 21-ին, ժամը 10.30-ից մինչեւ 11.30-ը: Այս մասին, այսօր՝ մարտի 20-ին, ԱԺ-ում հայտարարեց հաշվիչ հանձնաժողովի նախագահ Գագիկ Մելիքյանը:

Նշենք, որ ՍԴ նախագահի պաշտոնը թափուր է մնացել Գագիկ Հարությունյանի՝ Բարձրագույն դատական խորհրդի անդամ, ապա նաեւ նախագահ նշանակվելուց հետո: Մարտի 12-ին ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը հանդես է եկել հայտարարությամբ՝ նշելով, որ ՍԴ կազմից ՍԴ նախագահի պաշտոնում նշանակելու համար առաջարկում է Հրայր Թովմասյանի թեկնածությունը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ