News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Մայիսի 20-ին Երեւանում մեկնարկեց Ֆրանկոֆոնիայի Խորհրդարանական վեհաժողովի քաղաքական հարցերի կոմիտեի նիստը, որն ընթանում է Ազգային ժողովում, փոխանցում է NEWS.am-ի թղթակիցը:

Նիստին մասնակցում են Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը, ԱԺ խոսնակ Արա Բաբլոյանը, Ֆրանկոֆոնիայի Խորհրդարանական վեհաժողովում հայկական պատվիրակության ղեկավար Մարգարիտ Եսայանը եւ Ֆրանկոֆոնիայի ԽՎ պատվիրակության անդամները:

Հայաստանի ԱԺ խոսնակ Արա Բաբլոյանը հանդես եկավ ողջույնի խոսքով՝ ընդգծելով, որ հայկական կողմի համար մեծ պատիվ է Երեւանում ընդունել այս պատվիրակությանը: «Ես շնորհակալ եմ, որ դուք ընդունեցիք մեր հրավերը, ժամանեցիք Երեւան եւ այստեղ եք անցկացնում ձեր նիստը, ինչը Հայաստանի համար չափազանց կարեւոր է»,- ընդգծեց Բաբլոյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ