News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Քննչական կոմիտեի քննիչները միացել են Պավլովսկի մոտ տեղի ունեցած խոշոր ավտովթարի հանգամանքների պարզման աշխատանքներին։ Վթարի հետեւանքով զոհվել էին երկու մարդ, եւս յոթը տարբեր վնասվածքներով հոսպիտալացվել են։ Ուժայինները քննությունն իրականացնում են «անվտանգության պահանջներին չհամապատասխանող ծառայության մատուցման փաստով, որի արդյունքում մարդիկ են տուժել», հաղորդել է շրջանային քննչական վարչությունը։

Հաստատված տվյալներով, մարտի 20-ին՝ Մոսկվայի ժամանակով ժամը 8.40-ին Մ-4 «Դոն» (Վորոնեժի մարզ) միջպետական ավտոճանապարհի 673-րդ կիլոմետրին  իրար են բախվել Երեւան–Մոսկվա ուղեւորատար ավտոբուսն ու բեռնատարը։Ուղեւորատար ավտոբուսի վարորդը կորցրել է մեքենայի կառավարումը եւ դուրս է եկել հանդիպակաց գոտի։ Այնտեղ Երեւան Մոսկվա ուղեւորափոխադրում իրականացնող ավտոբոըւսը բախվել է Mercedes մակնիշի բեռնատարին։ Արդյունքում զոհվել են բեռնատարի եւ ավտոբուսի պահեստային վարորդները։ Հինգ ուղեւորներ եւ ավտոբուսի վարորդը հոսպիտալացվել են Պավլովսկի կենտրոնական շրջանային հիվանդանոց։ տուժածներից մեկին բւոժօգնություն են ցուցաբերել տեղում։ Բախման պահին ավտոբուսում 50 մարդ է եղել (48 ուղեւորներ եւ 2 վարորդները)։

«ՌԻԱ Նովոստի»–ի թղթակցին ՌԴ ՆԳՆ շրջանային վարչությունում հայտնել են, որ ավտոբուսի ուղեւորներին տեղավորել են Պավլովսկի հյուրանոցներից մեկում։ Շուրջ 10 մարդու տարել են հարազատները։ Ոստիկանությունը կապ է հաստատել ուղեւորափոխադրումն իրականացնող ընկերության հետ մարդկանց նշված վայր հասցնելու համար։ Ուժայինները պարզում են զոհվածների ու տուժածների ինքնությունը։  

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բելառուսում ձերբակալել են «ազատության» թեմայով բանաստեղծություններ գրող տղամարդու
Ուժայինները հրաժարվել են ձերբակալվածի ստեղծագործություններից հատվածներ մեջբերել, քանի որ դրանք «ատելություն ու վիրավորանք են հրահրում»...
Սանկտ Պետերբուրգի քոլեջում ուսուցիչը դասի ժամանակ կրակ է բացել դատարկ փամփուշտներով
Ուսուցիչը որոշել է իմպրովիզ անել և կրակ է բացել դատարկ փամփուշտներով: Աշակերտները վախեցել են և թաքնվել...
Փարիզում Իրանի հյուպատոսություն պայթուցիկներով ներխուժած տղամարդը բերման է ենթարկվել. ԶԼՄ-ներ
Հեռուստաալիքի տվյալներով՝ իրավախախտին հարցաքննում են BRI Հատուկ քննչական և արագ արձագանքման բրիգադի աշխատակիցները...
Դավիթ Տոնոյանի գործը չի ունեցել իրավական որևէ հիմք. Այս ամենը քաղաքական ուղիղ հրահանգի արդյունք է. փաստաբաններ
Արդեն 2 տարի և 7 ամիս է, ինչ կալանավորված է ՀՀ պաշտպանության նախկին…
Անհայտ անձը սպառնում է պայթեցնել Փարիզում Իրանի հյուպատոսությունը. լրատվամիջոց
Դրա տեղեկություններով՝ ոստիկանները փակել են մետրոյի վեցերորդ գիծը և շրջափակել շենքի շրջակայքը...
Արայիկ Հարությունյանի՝ «Մոշիկ» մականունով հայտնի խորհրդականը՝ ծեծկռտուքի մասնակից. 24news.am
Արայիկ Հարությունյանի օգնականն ու ընկերը եղել են ալկոհոլ օգտագործած վիճակում և իրենց պահել են ոչ պատշաճ…
Ամենաշատ