News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


Ավելորդ ինքնավստահություն ունեցող մարդու դիմածնոտային համակարգը կյանքում առնվազն մի քանի անգամ լուրջ վնասվածք կրում է։ Այս մասին այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասել է «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր, ԵՊՀ իրավագիտական ֆակուլտետի դասախոս Գեւորգ Պետրոսյանը՝ անդրադառնալով նույն ֆակուլտետի ուսանող Արման Գալջյանի հայտարարությանը, թե Պետրոսյանն իրեն ասել է՝ «հեսա կտամ, չանեդ կծռեմ»: Ըստ ուսանողի՝ Պետրոսյանի հետ վիճաբանության պատճառը եղել է իր չսափրված լինելը:

«Իմ ֆիզիկական կարողությունները ուսանողների վրա չեմ օգտագործում, բայց եթե մարդն ավելորդ ինքավստահություն է ունենում, փորձը ցույց է տալիս, որ ավելորդ ինքնավստահություն ունեցած մարդկանց դիմածնոտային համակարգը կյանքում առնվազն մի քանի անգամ լուրջ վնասվածք կրում է: Այլ հարց է, թե դա ում կողմից է լինում»,- ասել է Գեւորգ Պետրոսյանը՝ նշելով, որ ուսանողը ոչ պատշաճ տեսքով է հաճախում դասերին, ինչի պատճառով նկատողություն է ստանում։

«Դասերին մշտապես ուշացած գալը, նստած տեղից դասախոսի հետ վիճելը, սա պարկե՞շտ վարքագիծ է։ Ես էլ իրեն ասել եմ՝ իր հանդեպ պետք է օբյեկտիվ գտնվեմ, բայց նման դեպքերը հիմք չեմ ընդունում ուսանողների նկատմամբ իմ վերաբերմունքը քննական գնատականի տեսքով որոշակիացնելու համար։ Ինձ համար կարեւորը պատրաստվածությունն է։ Մենք պետական համալսարանաում անուշադրության չենք մատնում ուսանողների արտաքին տեսքը, սպորտային համազգեստով, սպորտային կոշիկներով, չսափրված վիճակում դասի գալը։  Չի կարելի ղեկավարվել այն սկզբունքով, որ եթե ինչ-որ բան գրավոր արգելված չէ, դա պետք է անել։ Ես հորդորել եմ լինել կոկիկ»,- մեկնաբանել է Պետրոսյանը:

Վերջինը նշել է, որ տարակուսած է ուսանողի վարքագծից, քանի որ նույն օրը միջադեպից հետո իրենից ներողություն է խնդրել եւ շարունակել է մասնակցել դասին, սակայն օրվա վերջում հանդես է եկել նման հայտարարություններով։

Տպել
Ամենաշատ