News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Հայտնի են դարձել Վորոնեժի մոտ վթարի ենթարկված Երեւան-Մոսկվա ավտոբուսի տուժած ուղեւորների առաջին տվյալները։

Վորոնեժի մարզային Արատակարգ իրավիճակների նախարարության վարչությունից NEWS.am-ի թղթակցին հայտնել են, որ երկու մարդ զոհվել է։ Զոհերից մեկն ավտոբուսի պահեստային վարորդ Սուքիասյան Ս.Բ.-ն է (անունը ճշտվում է), իսկ երկրորդը՝ բեռնատարի վարորդ Սիոնին Ն.Ի-ն։

10 մարդ տարբեր ծանրության մարմնական վնասվածքներ է ստացել։ Նախնական տվյալներով՝ տուժածներն են՝

Դավիթ Սարդարյան

Դավիթ Վերմիշյան

Տիգրան Բաբախանյան

Եղանիա Համբարձումյան

Թադեւոսյան Ա. (անունը ճշտվում է)

Աղանյան Վ. (անունը ճշտվում է)

Գեւորգյան Վ. (անունը ճշտվում է)

Մուրադյան Ա. (անունը ճշտվում է)

Հայրապետյան Ա. (անունը ճշտվում է)

Ավելի վաղ հայտնել էինք, որ մարտի 20-ին՝ Մոսկվայի ժամանակով 8:40-ին Մ-4 «Դոն» (Վորոնեժի մարզ) միջպետական ավտոճանապարհի 673-րդ կիլոմետրին բախվել են Երեւան-Մոսկվա ուղեւորատար ավտոբուսն ու բեռնատարը։ Բախման պահին ավտոբուսում 50 մարդ է եղել (48 ուղեւոր եւ 2 վարորդ)։

Ավտոբուսի 8 ուղեւորներ հոսպիտալացվել են Պավլովսկի կենտրոնական հիվանդանոցում։ Տուժածներից երեքի վիճակը գնահատվում է ծանր, իսկ հինգինը՝ միջին ծանրության։

Վորոնեժի մոտ Հայաստանից ավտոբուսի վթարի հետեւանքով տուժածների թիվը հասել է 9-ի

Հայտնի է հայկական ուղեւորատար ավտոբուսի եւ բեռնատարի բախման պատճառը (Ֆոտո)

ՌԴ–ում Հայաստանի դեսպանատուն. վթարի հետեւանքով զոհվել է Երեւան–Մոսկվա ուղեւորատար ավտոբուսի վարորդը (Ֆոտո)

Հայաստանի դեսպանատունը ճշտում է Վորոնեժի մարզում տեղի ունեցած ճանապարհային պատահարի մանրամասները

«ՄԱՆ-ՏՈՒՐ» ՍՊԸ գրասենյակը, որին պատկանում է Վորոնեժում վթարի ենթարկված ավտոբուսը, փակ է (Ֆոտո)

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Նիգերիայում ավելի քան 100 բանտարկյալ է փախել բանտից
Երկրի ուղղիչ ծառայությունը հայտնել է, որ փախուստի է հանգեցրել անձրևի հետևանքով Սուլեջայի բանտի շենքի, ինչպես նաև պարսպի փլուզրումը...
Եվրոպոլը ձերբակալել է Վրաստանի ինը քաղաքացու՝ եվրոպական գրադարաններից հազվագյուտ գրքերի գողության առնչությամբ
Գործակալությունը նշել է, որ նրանց գործունեության արդյունքում հասցված ընդհանուր վնասը կազմում է 2,5 միլիոն եվրո...
Երևանում հանրահավաքի ժամանակ ոստիկանին հարվածելու կասկածանքով ձերբակալվել է կին քաղաքացի. ՔԿ
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական…
Էդգար Ղազարյանն ազատ է արձակվել
Հիշեցնենք, որ այսօր Չարենցի փողոցում բողոքի ակցիայի ժամանակ Ոստիկանական մեծ...
Ղազախստանում նավթարդյունահանման մոտ 450 հորատանցք շարունակում է հեղեղված մնալ
Ընդհանուր առմամբ, փրկարարական և ջրհեղեղների դեմ պայքարում ներգրավված է ավելի քան 32 հազար մարդ, 4 հազար միավոր տեխնիկա և 13 ինքնաթիռ
ՄԻՊ–ի հանձնարարությամբ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ, այդ թվում՝ Նոյեմբերյանի բաժին
Լրատվամիջոցներում, սոցիալական հարթակներում տարածված տեղեկության, ինչպես...
Ամենաշատ