News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Կրեմլում չեն համարում, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփից Ռուսաստաննի նախագահ Վլադիմիր Պուտինին ընտրություններում հաղթանակի առիթով շնորհավորանքի բացակայությունը կարելի է գնահատել որպես ոչ բարեկամական քայլ: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցում է «Դոժդը»:

«Դա չպետք է ոչ բարեկամական քայլ համարել: Պուտինը բաց է ամերիկացի գործընկերների հետ հարաբերությունների կարգավորման համար այնտեղ, որտեղ հետաքրքիր է եւ անհրաժեշտ: Նախագահը արտասահմանյան առաջնորդներից մեծ քանակությամբ շնորհավորանքներ է ստանում: Ինչ-որ մեկը չի կարողանում զանգահարել ժամանակացույցի պատճառով, ինչ-որ մեկը այլ պառտճառով, այստեղ չպետք է ամեն ինչ խտացնել: Եվ վերջապես՝ առավոտը երեկոյից ավելի իմաստուն է»,- ասել է Պեսկովը:

Նա չի կարողացել ասել՝ արդյոք Թրամփից գրավոր շնորհավորանք ստացվե՞լ է: Նրա խոսքով՝ շնորհավորական հեռագրերի ցանկը, որոնք ստացվում են ԱԳՆ խողովակներով, շատ մեծ է:

Պեսկովը հավելել է, որ մարտի 20-ին Պուտինը «շարունակել է իր արտասահմանյան գործընկերներից հեռախոսով շնորհավորանմքներ ստանալ»:

Ավելի վաղ CNN-ը, վկայակոչելով Սպիտակ տան հայտարարությունը, հայտնել էր, որ Դոնալդ Թրամփը Վլադիմիր Պուտինին դեռեւս չի շնորհավորել ընտրություններում հաղթելու համար, իսկ նրանց միջեւ հեռախոսազրույց դեռեւս նախատեսված չէ: Ի պատասխան լրագրողների հարցին՝ ԱՄՆ նախագահի վարչակազմն արդյոք ռուսական ընտրությունները ազատ եւ ազնի՞վ է համարում, Գիդլին ասել էր. «Մեզ արդյունքները չեն զարմացրել»:

Ռուսաստանում նախագահական ընտրությունները տեղի են ունեցել մարտի 18-ին: Արձանագրությունների 99,94 տոկոսի մշակման արդյունքներով՝ Պուտինը ստացել է ձայների 76,69 տոկոսը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պուտինին հանձնվել է Ռուսաստանի Դաշնության ընտրված նախագահի վկայականը
«ՌԴ նախագահի անցած ընտրություններն ամենամաքուրն ու թափանցիկն էին երկրի ամբողջ պատմության ըթնացքում...
Charlie Hebdo–ն Ռուսաստանի նախագահական ընտրությունների մասին ծաղրանկար է հրապարակել (ֆոտո)
Ծաղրանկարը թողարկվել է մարտի 14-ի համարում՝ այսինքն, Ռուսաստանի նախագահական ընտրություններից մի քանի օր առաջ...
Նավալնին «գրողի ծոցն» է ուղարկել բոլորին, ովքեր քննադատում էին Սոբչակի հետ ընդհարման համար
Նավալնին տեսահոլովակ է հրապարակել, որում Սոբչակն ասում է...
Սպիտակ տուն. Ռուսաստանի նախագահական ընտրություններում Վլադիմիր Պուտինի հաղթանակը անսպասելի չէր
Նա նշել է, որ ԱՄՆ-ն կաշխատի Ռուսաստանի հետ այնտեղ, որտեղ դա հնարավոր է...
ՌԴ նախագահական ընտրությունները արդյունավետ են անցկացվել, բայց մրցակցությունն անբավարար էր. ԵԱՀԿ
Ազատությունների մի շարք սահմանափակումներ կրճատել էին մրցակցության հնարավորությունները…
Ռուսաստանի Լիբերալ–դեմոկրատական կուսակցությունն ընտրության արդյունքները բողոքարկելու իմաստ չի տեսնում
Իսկ իմա՞ստը...
Ամենաշատ