News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը


«Ելք» դաշինքում Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ փողոցային պայքարի ճանապարհային քարտեզի երեք տարբերակ է քննարկվել, որը մեկ տարբերակ չի դարձել: Այս մասին այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում հայտարարել է «Ելք» դաշինքի պատգամավոր էդմոն Մարուքյանը: «Լուսավոր Հայաստան» կուսակցության առաջնորդի խոսքով՝ չեն կաշկանդելու «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը Սերժ Սարգսյանի դեմ փողոցային պայքար սկսելու հարցում։

«Հայտարարել ենք, որ երեք ճանապարհային քարտեզների վերաբերյալ չկա կոնսենսուս, ունեցել ենք երեք տարբերակ, որը չի դարձել մեկ տարբերակ: Որոշել ենք, որ եթե կուսակցություն կա, որը ցանկություն ունի առանձին գործողություն իրականացնելու, ապա ձեքերը չենք բռնելու, չենք կաշկանդելու, որ յուրաքանչյուրն իր պատկերացրած գործողությունը, ճանապարհային քարտեզը իրականացնի։ Սա է եղել որոշումը, որից հետո Քաղաքացիական պայմանագիրը հայտարարել է, որ ունեն ճանապարհային քարտեզ եւ կհրապարակեն»,- ասել է Մարուքյանը։

Նա պնդել է, որ չնայած փողոցային պայքարի շուրջ կոնսենսուս չկա, սակայն դաշինքը շարունակելու է գործունեությունը խորհրդարանում։

«Երեք ուժերի ծրագրում էլ կա փողոցային պայքարի կոմպոնենտ, բայց տակտիկայի եւ տեքստերի տարբերություն կա, որի շուրջ հայտարարի չեկանք։ Դաշինքում կա կոնսենսուս, որ երեք ուժերն էլ գտնում են՝ չի կարելի, որ Սերժ Սարգսյանը երրորդ ժամկետի անցնի: Դա անընդունելի է, բայց թե ինչ կարելի է դրա դեմ անել, տարբերություններ կան դրա հետ կապված: Մենք որոշել ենք չխանգարել, որ իրենց ծրագիրը իրականացնելիս չկաշկանդվեն»,- ասել է էդմոն Մարուքյանը։

Հիշեցնենք, որ «Ելք» խմբակցության ղեկավար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության առաջնորդ Նիկոլ Փաշինյանը մարտի 31-ին կհրապարակի իր պայքարի ճանապարհային քարտեզը։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Հրապարակ». Ինչո՞ւ ուղղաթիռով
Այսինքն, իր մտքում եւ վարքում արդեն իսկ ֆիքսել է, որ ճանապարհի այդ հատվածն ադրբեջանական է, ուստի...
«Ժողովուրդ». Հայաստանում դպրոցներ են փակվում. Փաշինյանը խաբել է մաս 202
Մասնավորապես, կառավարության՝ 17․08․2023թ․ նիստում որոշում կայացվեց Լոռու մարզի համայնք Վանաձորի...
«Հրապարակ». ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն
Ա․ Սաքապետոյանը ՊԵԿ փոխնախագահն է եղել 2016-2018 թթ․՝ 2 տարի։ Նույն վարույթի շրջանակներում է...
«Ժողովուրդ». Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս
Ահազանգողները պնդում էին, որ որոշ հիվանդանոցներ չեղարկում են պետպատվերով ծառայությունները...
«Ժողովուրդ». ՀՀ իշխանությունները խուսափում են Արցախի վտարանդի իշխանությունների հետ հանդիպումներից
Ընդ որում, մեր տեղեկություններով՝ երկխոսելու այս ձախողված փորձերը Արցախի տարբեր պաշտոնյաների կողմից...
«Եկել եմ այստեղ, որ Նիկոլին կանգնեցնեմ»․ Վահագն Չախալյանն իր թիմով ակցիա է անում Կառավարության մոտ
Մենք մեր առջև գոյաբանական հարց ենք դրել, հիմա սկսվում է ազգային-ազատագրական պայքար․․․
Ամենաշատ