News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Հաչող շունը չի կծում: Այս մասին՝ մարտի 20-ին, ԱԺ-ում ՍԴ նախագահի պաշտոնում Հրայր Թովմասյանին նշանակելու հարցի քննարկման ժամանակ հայտարարեց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Վահրամ Բաղդասարյանը՝ անդրադառնալով «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, ով խիստ քննադատության էր ենթարկել Հրայր Թովմասյանին՝ նշելով, որ Սերժ Սարգսյանը նրան գործուղում է ՍԴ որպես իրեն «հավատարիմ շուն»՝ քաղաքական իմաստով:

«Քանի որ այստեղ կենդանական աշխարհից օրինակներ բերվեց, քաղաքական իմաստով՝ մի ժողովրդական ասացվածք կա. հաչող շունը չի կծում»,- իր ելույթում նշեց Վահրամ Բաղդասարյանը:

Այնուհետեւ ՀՀԿ խմբակցության ղեկավարը գովեց Հրայր Թովմասյանին՝ նշելով, որ Գագիկ Հարությունյանի հետո նրա Թովմասյանի պատասխանատվությունը մեծ է:

 

Տպել
Ամենաշատ