News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Հայաստանը հանգամանորեն հետեւում է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) բոլոր վճիռների կատարմանը։ Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ՄԻԵԴ–ում Հայաստանի ներկայացուցիչ, ԱԺ պետաիրավական եւ մարդու իրավունքների հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ, իշխող հանրապետական կուսակցության պատգամավոր Գեւորգ Կոստանյանը։

Նրա խոսքով, ՄԻԵԴ որոշումների կատարումը նշանակում է այնպիսի համակարգի ստեղծում, որը ապագայում կկանխի իրավախախտումների կրկնությունը։ «Այս առումով Հայաստանը լավ դիրքերում է, քանի որ մեր համար մարդու իրավունքների պաշտպանությունն առաջնահերթ է եւ մենք փորձում ենք այնպիսի մեխանիզմներ ներդնել, որոնք ոչ միայն կվերականգնեն մարդու իրավունքները, այլ նաեւ նմանատիպ իրավախախտումների կրկնությունը կբացառի։ Այդ պատճառով Հայաստանում չկա եւ չի կարող լինել ՄԻԵԴ չկատարված որոշումներ։ Մենք խորը հարգանք ենք տածում մարդու իրավունքների նկատմամբ եւ անում ենք ամեն հնարավորն ու անհնարը դրանց պաշտպանության համար»,–նշել է Կոստանյանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ