News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ու Սաուդյան Արաբիայի թագաժառանգ Մուհամեդ բեն Սալմանը հանդիպման ժամանակ կքննարկեն այն հարցը, թե ինչպես ստիպեն Ռուսաստանին վճարել Մերձավոր Արեւելքում իր գործողությունների համար։ Այս մասին հաղորդում է The Hill–ը՝ վկայակոչելով  Սպիտակ տան բարձրաստիճան պաշտոնյաներից մեկին։ 

Նշվում է, որ ամերիկյան կողմի դժգոհությունը կապված է Սիրիայի տարածքում Ռուսաստանի գործողությունների հետ։ Թրամփը կանդրադառնա նաեւ Ռուսաստանի կողմից Բաշար Ասադին ցուցաբերվող օգնության հարցին, ինչպես ՄԱԿ Անվտանգության խորհրդի բանաձեւի արգելափակման մասին որոշմանը։

«Բանակցությունների թեման է լինելու, թե ինչպես ստիպել Ռուսաստանին վճարել Սիրիայում իր գործողությունների, իրանական միջուկային ծրագրին եւ Թեհրանի կողմից Եմենի քաղաքացիական պատերազմին Իրանի միջամտությունը սատարելու համար»,–ասել է գործակալության զրուցակիցը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ